Գլխավոր տեղեկություն
Համար
N 1225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2017 թվականի N 1225-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2018 թվականի պլանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 27-ի N 1225-Ա
որոշման

 

Պ Լ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ԵՎ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2018 թվականի

 

NN
ը/կ

Մարմնի անվանումը

Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները,
ՔՊ ուժերը

Գնահատման ժամանակը

Գնահատում իրականացնող մարմինները

Գնահատման բովանդակությունը

1.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ(համաձայնությամբ)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Վեոլիա ջուր» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Ջրառ» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (համաձայնությամբ)

2018 թվականի փետրվարի
12-16-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) վիճակի գնահատումն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
1. Ինժեներական պաշտպանություն՝
1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.
2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:
2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն՝
1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:
3. Բժշկական պաշտպանություն՝
1) աշխատողների և ՔՊ կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.
2) ՔՊ բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.
2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:
5. ՔՊ կազմավորումների պատրաստվածություն՝
1) ՔՊ կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.
2) ՔՊ կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.
3) ՔՊ կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:
6. Մարմնի ՔՊ գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում՝
1) ՔՊ ղեկավար կազմի պատրաստում.
2) ՔՊ կազմավորումների պատրաստում.
3) ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.
4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր՝
1) ՔՊ շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.
2) պահեստային կառավարման կետերի (այսուհետ՝ ՊԿԿ) առկայությունը և վիճակը.
3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).
4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).
5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ պլանների առկայությունը.
6) ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.
7) ՔՊ պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.
8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.
9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.
10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:
II. ՔՊ պատրաստության բերման միջոցառումների կատարումը
1. «ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացում

2.

ՀՀ կառարավությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

«ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ (համաձայնությամբ)
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ՀՀ ոստիկանության բժշկական վարչություն, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն,
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

2018 թվականի մարտի
13-16-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ
«Գիտության պետական կոմիտե»
(համաձայնությամբ)
«Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)
«Երևանի պետական բժշկական համալսարան»
 (համաձայնությամբ)
«Երևանի պետական համալսարան»
(համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
(համաձայնությամբ)
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»
(համաձայնությամբ)

2018 թվականի ապրիլի
16-20-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

4.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2018 թվականի մայիսի
17-18-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

5.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ 
 «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ
(համաձայնությամբ)

2018
թվականի սեպտեմբերի
12-14-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

6.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ 
 «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)
 «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
 (համաձայնությամբ)
«Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
«Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
«Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2018 թվականի հոկտեմբերի
9-12-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»
պետական հիմնարկ (համաձայնությամբ)

2018 թվականի նոյեմբերի
6-7-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

8.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

2018 թվականի նոյեմբերի
27-28-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան