Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1253-Ա

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը հստակ ձևակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 2-ի N 1253
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Նազարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Տ. Ղարիբյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր

   

Ս. Հայրապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ- ավագ տեսուչ

   

Ս. Կյուրեղյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության մարտական պատրաստվածության բաժնի պետ

   

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

   

Ա. Թարզյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան