Գլխավոր տեղեկություն
Համար
N 1182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2017 թվականի N 1182-Ա

 

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի խմբի տարեկան հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 12-16-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) և 2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Ֆրանցիսկո) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի (համաձայնությամբ) 2017 թվականի հոկտեմբերի 12-16-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 18

Երևան