Գլխավոր տեղեկություն
Համար
N 1376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1376-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման 6-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ դպրոցի կրթական ծրագիրն իրականացվելու մասին» N 1381-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ ենթակետը «վերցնել և» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ,» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշան 4-րդ կետով բնակավայրային հասարակական կառուցապատման իրավունքով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի համայնքի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը և դրա վրա կառուցված անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` վերջինիս կողմից իրականացնելով հողատարածքի և անշարժ գույքի չափագրման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝

1) աջակցել սույն որոշման 3-րդ կետում նշված հողատարածքի և դրա վրա կառուցված անշարժ գույքի չափագրման աշխատանքներին.

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել պետական գրանցման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 3

Երևան