Գլխավոր տեղեկություն
Համար
N 1337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-12.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1337-Ն

 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ) ՎԱՐՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ (ՀԱՇՎԱՌՈՂ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին (այսուհետ՝ գործարք) տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմնին տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Անշարժ գույքի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, իսկ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով:

3. Հարկային մարմնին տեղեկությունները տրամադրվում են անվճար:

4. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

5. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման պարբերականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամաններով:

6. Հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկություններն են`

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Անշարժ գույքի
ծածկագիրը
(կոդը)

Անշարժ գույքի նպատակային նշանակությունը

110

Անհատական բնակելի տուն

120

Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան

130

Այգետնակ (ամառանոց)

140

Բազմաբնակարան բնակելի շենք

150

Բազմաբնակարան շենքի ծավալում գտնվող այլ շինություններ

160

Առանձին կանգնած ավտոտնակ

200

Հասարակական նշանակության շենք կամ շինություն

300

Արտադրական նշանակության շենք կամ շինություն

400

Հողամաս

2) գույքի հետ կապված գործարքները (ենթագործարքները)

NN
ը/կ

Գործարք

Ենթագործարք

1.

Առուվաճառք

 -

2.

Գույքային իրավունքի փոխանցում

 -

3.

Գույքի օգտագործման գործարքներ

Անհատույց օգտագործում

Բնակտարածության օգտագործում

Ենթավարձակալություն

Հավատարմագրային կառավարում

Հողամասի կառուցապատում

Վարձակալություն

4.

Գրանցված իրավունքի (սահմանափակման) դադարեցում (փոփոխություն)

 -

5.

Դատարանի վճռի հիման վրա գույքի օտարում

Գույքի անհատույց օտարում

Դրամական գումարի դիմաց

Հրաժարագին

Փոխանակում այլ անշարժ գույքի հետ

6.

Ժառանգություն

Ըստ կտակի

Ըստ կտակի և ըստ օրենքի

Ըստ օրենքի

7.

Իրավունքի (սահմանափակման) գրանցում

 -

8.

Կառուցապատում

Նորակառույց

Վերակառուցում

Քանդում

9.

Հիփոթեք

 -

10.

Նվիրատվություն

 -

11.

Օտարման այլ տեսակներ

Բաժնեմասի օտարում

Գրավի առարկայի արտադատարանական բռնագանձում

Իրավաբանական անձանց միավորում

Իրավաբանական անձի բաժանում

Իրավաբանական անձի լուծարում

Հրաժարում

Ներդրում կանոնադրական կապիտալում

3) անշարժ գույքի գտնվելու վայրը.

4) օտարման գործարքի պետական գրանցման ամսաթիվը.

5) անշարժ գույքի միավորի էլեկտրոնային նույնականացման համարը.

6) պայմանագրի գումարը (լրացվում է դրամով)՝

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` պայմանագրով սահմանված վարձավճարի չափը և վճարման կարգը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման, սահմանափակումներ և դրանց փոփոխություններ, ինչպես նաև հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) անշարժ գույքի կադաստրային արժեքը (դրամով).

8) օտարողի (վարձատուի) բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

9) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

10) օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը.

11) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է, ապա հարկ վճարողի հաշվառման համարը.

12) օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, եթե օտարողն կազմակերպություն է.

13) օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

14) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

15) ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա կազմակերպության լրիվ անվանումը.

16) ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

17) ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, եթե ձեռք բերողը կազմակերպություն է.

18) ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

19) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

20) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը կամ ժամկետը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

21) եթե գործարքը միաժամանակ վերաբերում է անշարժ գույքի տարբեր միավորներին (հողամասին, շենքին, շինությանը, այլ անշարժ գույքին կամ դրանց տարբեր համակցություններին), ապա այդ գործարքը լրացվում է նույն հերթական համարի տակ և «Պայմանագրի գումարը» սյունակը լրացվում է միայն առաջին տողում.

22) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը` ապա նշվում է «0»,

բ. անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, ապա նշվում է «0», իսկ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

23) գույքը կանոնադրական կապիտալում ներդրվելու դեպքում` տեղեկությունները լրացվում են առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով.

24) սահմանափակումների և դրանց դադարեցման (փոփոխությունների) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս ներկայացվում են միայն անշարժ գույքի, դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) վերաբերյալ տվյալներ՝ նշում կատարելով սահմանափակումների և դրանց դադարեցման (փոփոխությունների) վերաբերյալ։

7. Հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկություններն են`

 

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի ծածկագիրը (կոդը)

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տեսակը

201

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կցորդ, կիսակցորդ

2) գույքի հետ կապված գործարքի ծածկագիրը (կոդը)`

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

Նվիրատվություն

02

Ներդրում կանոնադրական կապիտալ

03

Առուվաճառք

04

Վարձակալություն

05

Անհատույց օգտագործում

06

Նոր արտադրված (նոր ստեղծված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում

07

Խոտանման հիմքով հաշվառումից հանում

08

Ժառանգություն

09

Սահմանափակումներ

10

Սահմանափակումների փոփոխություններ

3) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մակնիշը և թողարկման տարեթիվը.

4) գույքի օտարման ամսաթիվը.

5) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառման համարը` «VIN-կոդը» (Vehicle identification number)` դրա առկայության դեպքում.

6) պայմանագրի գումարը (դրամով)՝

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման, սահմանափակումներ և դրանց փոփոխություններ, ինչպես նաև հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) օտարողի (վարձատուի) բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

8) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

9) օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը.

10) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր է ապա հարկ վճարողի հաշվառման համարը.

11) օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, եթե օտարողը կազմակերպություն է.

12) օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

13) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

14) ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա կազմակերպության լրիվ անվանումը.

15) ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

16) ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, եթե ձեռք բերողը կազմակերպություն է.

17) ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

18) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

19) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

20) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, ապա գործարքի բովանդակությունը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), առանձին տողերով` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, ապա նշվում է «0»,

բ. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը` «0», ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

21) գույքը կանոնադրական կապիտալում ներդնելու դեպքում տեղեկությունները լրացվում են առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով.

22) սահմանափակումների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս ներկայացվում են միայն ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) վերաբերյալ տվյալներ՝ նշում կատարելով սահմանափակումների և դրանց փոփոխությունների վերաբերյալ:

8. Սույն կարգին համապատասխան «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին (այսուհետ՝ գործարք) տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմնին տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:

3. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «MS-Excel» էլեկտրոնային ֆայլի տեսքով:

4. Տեղեկությունները ներկայացվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:

5. Հարկային մարմնին տեղեկությունները տրամադրվում են անվճար:

6. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

7. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները սույն կարգի ձևի համաձայն հարկային մարմին ներկայացնում են`

1) ջրային և երկաթուղային փոխադրամիջոցների, ճանապարհաշինարարական շինարարական, ճանապարհաշինության և ճանապարհների պահպանման մեքենաների և սարքավորումների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

2) օդային փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը.

3) գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

8. Ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝

1) «20...... թվականի .................... եռամսյակը» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականի եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.

3) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

4) «III. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

9. Գույքին առնչվող տեղեկությունները (ձևի 1-27-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝

1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

Շարժական
գույքի
ծածկագիրը
(կոդը)

Շարժական գույքի տեսակը

202

Անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ

203

Կցորդ, կիսակցորդ

204

Օդային փոխադրամիջոց

205

Ջրային փոխադրամիջոց

3) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

Շարժական գույքի նվիրատվություն

02

Շարժական գույքի ժառանգություն

03

Շարժական գույքի առուվաճառք

04

Նոր շարժական գույքի առաջացում (այդ թվում՝ կառուցում և Հայաստանի Հանրապետություն ներմուծում)

05

Շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում

06

Շարժական գույքի վարձակալություն

07

Շարժական գույքի լուծարում

4) «4. Մակնիշը և թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում են շարժական գույքի մակնիշը և թողարկման տարեթիվը.

5) «5. Օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի օտարման ամսաթիվը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ամսաթիվը).

6) «6. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ժամանակ նախատեսված գումարի մեծությունը, իսկ տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքը),

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը, ընդ որում, եթե պայմանագրով մեկ ամսվա համար վարձակալական վճարի չափ նախատեսված չէ, ապա այն որոշվում է վարձակալական պայմանագրով նախատեսված վճարի ամբողջ գումարի և վարձակալության ժամանակահատվածի ամիսների թվի հարաբերությամբ կամ կոնկրետ ժամանակահատվածի (եռամսյակի, տարվա կամ այլ ժամանակահատվածի) համար նախատեսված վճարի` մեկ ամսվան բաժին ընկնող չափով,

գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` 6-րդ սյունակում նշվում է «0».

7) «7. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Vehicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.

8) «8. Օտարողի (վարձատուի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 8-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 8-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

9) «9. Օտարողի (վարձատուի) անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.

10) «10. Օտարողի (վարձատուի) ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.

11) «11. Օտարողի (վարձատուի) հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը (առկայության դեպքում).

12) «12. Օտարողի (վարձատուի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.

13) «13. Օտարողի (վարձատուի) հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում)» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

14) «14. Օտարողի (վարձատուի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.

15) «15. Օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

16) «16. Օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

17) «17. Ձեռք բերողի (վարձակալի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 17-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, 17-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

18) «18. Ձեռք բերողի (վարձակալի) անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.

19) «19. Ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.

20) «20. Ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը (առկայության դեպքում).

21) «21. Ձեռք բերողի (վարձակալի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.

22) «22. Ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում)» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

23) «23. Ձեռք բերողի (վարձակալի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.

24) «24. Ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

25) «25. Ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրած մարմնի ծածկագիրը.

26) «26. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

27) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «27. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:

10. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

1) շարժական գույքը փոխանակվում է շարժական գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ շարժական գույքի հետ» բառերը.

2) շարժական գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Շարժական գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:

11. Նոր ստեղծված շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-3-րդ, 17-25-րդ սյունակները, իսկ տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ 1-4-րդ, 6-րդ, 17-25-րդ սյունակները:

12. Շարժական գույքը լուծարելու դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 7-րդ` VIN-կոդի առկայության դեպքում, 8-16-րդ սյունակները:

13. Եթե օդային փոխադրամիջոցն օտարողը կամ վարձատուն օտարերկրյա քաղաքացի կամ կազմակերպություն է, ապա ձևի 6-րդ, 8-րդ և 26-րդ սյունակները լրացնելը պարտադիր չէ:

14. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարման կամ վարձակալության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելիս` ձևի 13-րդ և 22-րդ սյունակները չեն լրացվում:

15. Սույն կարգին համապատասխան «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20.......թվականի .................... եռամսյակի ընթացքում շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ

I.

Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը

 

II.

Հեռախոսահամարը

 

III.

Ամսաթիվը

 

NN
ը/կ

Գույքի ծած-կա-գիրը (կոդը)

Գոր-ծարքի
ծած-կա-
գիրը
(կոդը)

Մակ-նիշը և թո-ղարկ-
ման տարե-
թիվը

Օտար-
ման
ամսա-
թիվը

Պայմա-
նագրի
գու-մարը

VIN-կոդը

Օտարողի (վարձատուի)

Ձեռք բերողի (վարձակալի)

Վճար-ման ձևը

Ծանո-թա-գրու-թյուն

բաժ-
նե-
մասը

անունը

ազ-
գա-
նունը

հայ-
րա-
նունը

ան
վա-
նումը

հան-րային ծառա-յության համա-րանիշը

ՀՎՀՀ

հաշ-
վառ-ման
վայրը

անձնա-գրի տվյալ-
ները

բաժնե-
մասը

անունը

ազգա-
նունը

հայ-րա-նունը

ան-վա-նումը

հան-րային ծառա-յության համա-րանիշը

ՀՎՀՀ

հաշ-վառ-ման վայրը

անձնա-գրային տվյալ-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27