Գլխավոր տեղեկություն
Համար
N 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.01.2018-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.359
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.10.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 նոյեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 135-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ` ԱՐՏԱԴՐՈՂ (ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ)-ԲԱՇԽՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի «Է» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի առուվաճառքի` արտադրող (հողմային էլեկտրակայաններ)-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:

(1.2-րդ կետը լրաց. 13.12.17 N 543-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

   

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի հոկտեմբերի 29-ի
N 135-Ն որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր _ _ _ _

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(արտադրող /հողմային էլեկտրակայաններ/-բաշխող)

 

____ ___________ 200_ թվական                                             ք.________________

 

______________________________________________________________

(արտադրող ընկերության անվանումը)

 

այսուհետ` Վաճառող, ի դեմս ____________________________________________

 

_______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_______________________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետ` Գնորդ, ի դեմս _______________________________________________

 

_______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ

կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24.00-ին.

Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հատուկ հաշիվ` Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով կատարվում են վճարումներ Վաճառողին և էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված այլ անձանց:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է Վաճառողի առաքած ամբողջ էլեկտրաէներգիան սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Վաճառքի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:

 

4. Կողմերի պարտականությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:

4.2 Կողմերը պարտավոր են ապահովել փոխկապակցված էլեկտրական ցանցերի պատշաճ տեխնիկական վիճակը, անվտանգությունը և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի բնականոն աշխատանքը:

4.3 Վաճառողը պարտավորվում է`

ա) առաքել միայն հողմառեսուրսի հիման վրա` արտադրած էլեկտրաէներգիան.

բ) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում.

գ) իրականացնել իր սեփականություն հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.

դ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Հաշվարկային կենտրոն: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» 2.3 կետի համաձայն.

ե) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

4.4 Գնորդը պարտավորվում է.

ա) ընդունել Վաճառողի արտադրած և առաքած էլեկտրաէներգիան ամբողջությամբ` առանց ռեժիմային սահմանափակումների.

բ) վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով.

գ) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:

 

5. Էլեկտրական էներգիայի հաշվառումը

 

5.1. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

5.2. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` սույն պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:

5.3 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա _________ -ը:

 

6. Վճարման կարգը

 

6.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողը իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:

6.2 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` Հատուկ հաշվից:

6.3 Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից Գնորդը վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժները, փոթորիկները, մրրիկները, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Տարաձայնությունների լուծումը

 

9.1 Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի N 57 որոշմամբ հաստատված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

9.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:

 

10. Լրացուցիչ պայմաններ

 

10.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ:

10.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Հաշվարկային կենտրոն:

10.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորը` իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրաէներգիայի առաքումները:

10.4 Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

10.5 Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):

10.6 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:

10.7 Վաճառողի հողմաէլեկտրակայանի առավելագույն ակտիվ հզորությունը սահմանափակվում է տեղակայված հզորությամբ:

10.8 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Գնորդի Հատուկ հաշվում մուտքագրված գումարները 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Վաճառողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում վաճառված էլեկտրաէներգիայի արժեքի չափով գրավադրվում են Վաճառողի օգտին` մինչև Գնորդի կողմից Վաճառողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:

 

11. Այլ պայմաններ

 

___________________________________________________________

 

___________________________________________________________

 

___________________________________________________________

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ փոփոխման կարգը

 

12.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի__________:

12.2 Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրող /հողմային էլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

12.4 Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի գնի մասին համաձայնագիր

Հավելված N 2 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր

Հավելված N 3 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ:

 

14. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները

 

Վաճառող`

 

գտնվելու վայրը ________________

 

Հ/հ ________________________

 

Հեռախոս

 

Ֆաքս

 

Գործունեության լիցենզիա N

 

Ղեկավար

 

__________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

Գնորդ`

 

գտնվելու վայրը ________________

 

Հ/հ ________________________

 

Հեռախոս

 

Ֆաքս

 

Գործունեության լիցենզիա N

 

Ղեկավար

 

__________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Գրանցված է ___  ______________ 200__թվական

 

Գրանցման N _______                                                                  Կ.Տ.

 

Պատասխանատու                    ______________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200__ թվականի ________ __
N ____ պայմանագրի

 

Համաձայնագիր

 

էլեկտրաէներգիայի գնի մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.

 

էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ.

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

 

էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ.

 

3. Էլեկտրաէներգիայի գինը ուժի մեջ է մտնում 200_ թվականի __________  ___ -ից և գործում է մինչև 200_ թվականի __________ ____ -ը:

 

 

ԳՆՈՐԴ

______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

ՎԱՃԱՌՈՂ

______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200__ թվականի ________ __
N ____ պայմանագրի

 

Համաձայնագիր

 

Վաճառողի սահմանազատման (առաքման) ԵՎ էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին

 

1. ____________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

 

Առևտրային
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը

Առևտրային
հաշվառքի
սարքերի
համարը

Հոսանքի և լարման տր-ների
փոխարկման գործակիցները

Վերստուգիչ
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը,
N և տեսակը

Հոսանքի և լարման տր-ների
փոխարկման գործակիցները

Kհտ

Kլտ

Kհտ Kլտ

Kհտ

Kլտ

Kհտ Kլտ

                 
                 
                 
                 

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է __________

__________________ -ը:

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է __________

__________________ -ը:

 

ԳՆՈՐԴ

_____________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

ՎԱՃԱՌՈՂ

______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

 

Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
______________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ ________200__ թվական

Կ.Տ.

 

 

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200__ թվականի ________ __
N ____ պայմանագրի

 

Ա Կ Տ

 

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ

 

Գնորդ _____________________________________________

 

Վաճառող ___________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 200_ թ. մինչև ___  _______ 200_թ.

 

Ընդամենը վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

 

Հիմքը ________________________________________________

 

____________________________________________________

 

ՎԱՃԱՌՈՂ

 

______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

 

______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________200__ թվական

 

 

Կ.Տ.

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
______________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ ________200__ թվական

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2018, N 455-Ն 01.01.2019, N 135-Ն
13.12.2017, N 543-Ն 08.01.2018, N 135-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան