Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1347-Ա

 

«ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», «ԷՍԱՐՓԻ ՇՆԱՅԴԵՐ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐ ԻՆԺԵՆՅՈՐ-ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ» ԵՎ «ՍԱՖԵԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ» (Գերմանիայի Դաշնություն), «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր-Քընսալթինգ ՍՊԸ» (Գերմանիայի Դաշնություն) և «ՍԱՖԵԺ» (Ֆրանսիայի Հանրապետություն) ընկերություններին «Կոմունալ ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝

1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հիդրոտեխնիկական.

2) շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ հիդրոտեխնիկական:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 30

Երևան