Basic information
Number
N 897-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.07.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.07.2018
Effective date
03.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2018 թվականի N 897-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի մասին» N 561-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «Հրաչյա Հարությունյանինը» և «Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)» բառերը.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով՝

«5) Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

6) Հրաչյա Հարությունյանինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության 2018 թվականի պետական բյուջեով սահմանված գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».

3) որոշման հավելվածում «Վ.Ներսեսյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերից հետո լրացնել «Ա. Մխիթարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Կ. Ազատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո՝ «Ն. Զաքարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
 վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 2

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation