Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 892-Ա

 

«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 26-րդ հոդվածների ու 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը` Հայաստանի Հանրապետության քաղ. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փող., 8 տուն և Արմավիրի մարզ, Փարաքար-Թաիրովի համայնք, Դեմիրճյան թաղ., 4-րդ փող., N 5 առևտրի սրահ) տալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

(որոշումը լրաց. 05.10.17 N 1217-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2017, N 1217-Ա 07.10.2017, N 892-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան