ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետի «բ» ենթակետում, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ կետերում, 27-րդ կետի երկրորդ պարբերությունում, 29-րդ, 31-րդ, 32-րդ, 37-րդ, 39-րդ և 40-րդ կետերում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) 11-րդ կետն «անձինք» բառից հետո լրացնել «կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք» բառերով.
3) 22-րդ կետն «անձինք» բառից հետո լրացնել «կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. նոյեմբերի 14 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|