Basic information
Number
N 497-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.05.2004-15.07.2004)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.567
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.03.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.04.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.04.2004
Effective date
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2004 թվականի N 497-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա`

ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`

անվճար հիմունքներով` 350 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով.

բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`

անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ` 224 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,

անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ` 145 տեղ.

գ) դոկտորանտուրա ընդունելության` 11 տեղ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության անվճար ուսուցմամբ տեղերը` ըստ մասնագիտությունների բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ դրանց հայտերի, տեղադրել մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 15
Երևան