Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/64(1339) Հոդ.1048
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1083-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 55 055,24 հազ. դրամ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 62 114.2 հազ. դրամ, որից՝ ինն ամսում հատկացնել 55 055,24 հազ. դրամ» բառերով.

2) 2-րդ կետով հաստատված NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1316-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 31-ի N 1083-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մշակութային միջոցառումների իրականացում

Նկարագրությունը
Սփյուռքի գիտական և մասնագիտական շրջանակների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հայտնի բարերարների, գործարարների մասնակցությամբ Հայաստանում խորհրդաժողովների, համաժողովների և հոբելյանական միջոցառումների կազմակերպում, անցկացում և աշխատանք համայնքների հետ

1114

ԱԾ 03

Քանակական

ՀՀ-ում անցկացվող համահայկական համաժողովների թիվը

x

x

x

x

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

55,055.2

62,114.2

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1114 Սփյուռքի հայապահպանության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1316-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 31-ի N 1083-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը /դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
նշված են
դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2017 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

1114

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Սփյուռքի հայապահպանության ծրագիր

62,114.2

Ծրագրի նկարագրությունը

Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ03

 

Սփյուռքի գիտական և մասնագիտական շրջանակների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հայտնի բարերարների, գործարարների մասնակցությամբ Հայաստանում խորհրդաժողովների, համաժողովների և հոբելյանական միջոցառումների կազմակերպում, անցկացում և աշխատանք համայնքների հետ

62,114.2

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Սփյուռքի գիտական և մասնագիտական շրջանակների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հայտնի բարերարների, գործարարների մասնակցությամբ Հայաստանում խորհրդաժողովների, համաժողովների և հոբելյանական միջոցառումների կազմակերպում, անցկացում և աշխատանք համայնքների հետ

Ծառայություն մատուցողի անվանումը

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան