Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.12.06/11(96) Հոդ.1076
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին, 11.2-րդ և 11.3-րդ կետերով.

«11.1. Ոստիկանության պետի որոշմամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման տարեկան ժամանակացույցից դուրս լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ:

11.2. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող ծառայողների գործնական պարապմունքներն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել ոստիկանության համապատասխան ծառայություններում:

11.3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացված վերապատրաստումների հիման վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության մարզային վարչությունների փորձագետներին, ոստիկանության պետի ներքին ակտով սահմանված կարգով, կարող է տրվել կոնկրետ ոլորտում հետազոտություններ և փորձաքննություններ կատարելու, ինչպես նաև հանցագործության դեպքի վայրի զննությանը մասնակցելու իրավունք (թույլտվություն):».

2) 15-րդ կետը «30 օր է» բառերից հետո լրացնել «, իսկ ոստիկանության փորձագետների համար՝ մինչև 90 օր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 30

Երևան