ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1366-Ն
ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.6-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 2 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ընդերքօգտագործողի կողմից նշանակված անվտանգության հարցերով կառավարիչը կամ ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ անվտանգության պատասխանատու անձ) պարտավոր է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների համաձայն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ՝ օբյեկտ) տեղի ունեցած վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հաղորդագրության նմուշի, հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով կամ թղթային (եթե դա հնարավոր է կատարել ողջամիտ ժամկետում) եղանակով`
1) ընդերքօգտագործող կազմակերպության անվանումը, օբյեկտի գտնվելու վայրը.
2) տեղեկատվություն տրամադրող անձի ինքնության հաստատումը՝ անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
3) վթարի վայրում իրականացվող գործունեության կամ ձեռնարկած գործողության մասին նկարագիր՝ հստակ և պարզ տերմիններով.
4) ընդերքօգտագործման օբյեկտներում կիրառվող պատրաստուկների անվանումը, ինչպես նաև այն թափոնների անվանումը, որոնք կարող են առաջացնել խոշոր վթար՝ նշելով դրանց հիմնական վտանգավոր հատկանիշները.
5) խոշոր վթարների վտանգի հետ կապված ընդհանուր տեղեկություն՝ ներառյալ շրջակա միջավայրի և բնակչության վրա հավանական ազդեցության մասին.
6) խոշոր վթարների դեպքում ազդակիր բնակչությանը նախազգուշացնելու և տեղեկացնելու հնարավորության մասին.
7) խոշոր վթարների դեպքում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների և վթարի ժամանակ նրանց վարքագծի մասին.
8) ընդերքօգտագործողի կողմից հավաստում այն մասին, որ վթարի վայրում ինքնուրույն կարող է իրականացնել համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, խոշոր վթարների դեպքում վթարային ծառայությունների հետ համատեղ կարող են իրականացնել միջոցառումներ վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու համար.
9) օբյեկտի տարածքից դուրս վթարի ցանկացած հետևանքի վերացման նպատակով արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան այլ կառույցների հետ համագործակցության մասին.
10) մանրամասն տեղեկություն այն մասին, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ արդիական տեղեկություն՝ հաշվի առնելով բացահայտումն արգելող ցանկացած պարտականություն:
3. Անվտանգության պատասխանատու անձը վթարի առաջացման դեպքում սույն կարգի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն անհապաղ հաղորդում է՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահին.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին (թեժ գիծ ծառայությանը), իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին (թեժ գիծ ծառայությանը), իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
4) վթարի ազդեցության գոտում կամ հնարավոր վթարի ազդեցության գոտում հայտնված համայնքի ղեկավարին:
4. Վթարն արձանագրելուց հետո մինչև 3 ժամվա ընթացքում անվտանգության պատասխանատու անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով հաղորդում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) վթարի վայրի տեղադիրքն ու բնույթը: Վթարի ազդեցության հավանական տարածքը որոշելիս պետք է հաշվի առնել արտակարգ իրավիճակներում գործելու պլանում ներառված տոպագրաֆիական հանույթում նշված առանձնահատկությունները, կամ այն պետք է որոշվի կոորդինատային ցանցով.
2) խոշոր վթարների արդյունքում առաջացած վտանգի գնահատականը.
3) վթարի վնասի նախնական գնահատականը և (կամ) կրկնվելու հավանականությունը.
4) տեխնոլոգիական պրոցեսի նկարագրությունը.
5) օբյեկտի տարածքից արտանետվող կամ հավանական արտանետվող նյութերի ծավալի գնահատականը.
6) օբյեկտի տարածքից արտանետվող կամ հավանական արտանետվող նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների գնահատականը.
7) վթարի ազդեցության գոտում գտնվող բնակելի տարածքների բնակչության թիվը.
8) աշխատատեղում, այդ թվում նաև` վթարի ազդեցության գոտու բնակչության տուժածների քանակը, տարիքը, սեռը.
9) հաղորդում այն մասին, որ գործողության մեջ է դրված արտակարգ իրավիճակներում գործելու ներքին պլանը և դրա իրականացման աստիճանը.
10) բնակչության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը.
11) կանխարգելման միջոցառումները համակարգողների անունը և կոնտակտային տվյալները.
12) արտակարգ իրավիճակների պլանավորման մարմնի հետ կապ հաստատող պատասխանատու անձի անունը և կոնտակտային տվյալները:
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հաղորդագրություններն ստանալուց հետո ամփոփում և 3 ժամվա ընթացքում, հաշվի առնելով վթարի ռիսկայնության մակարդակը, անդրսահմանային ազդեցություն ունեցող, ինչպես նաև խոշոր վթարների դեպքում տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
6. Անդրսահմանային ազդեցություն ունեցող վթարների դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունն օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԽՈՒՍՏՈՒՊԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՈՂԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1) ընդերքօգտագործող կազմակերպության անվանումը, օբյեկտի գտնվելու վայրը.
«Խուստուպի Ոսկի» ՓԲԸ, Խուստուպի ոսկու հանքավայրի «Պարզի» պոչամբար՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի հարավային հատված:
2) տեղեկատվություն տրամադրող անձի ինքնության հաստատումը՝ անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
Հաղորդող՝ Պետրոս Պողոսյան, անվտանգության հարցերով կառավարիչ:
3) վթարի վայրում իրականացվող գործունեության կամ ձեռնարկած գործողության մասին պարզաբանում՝ հստակ և պարզ տերմիններով.
Վթարի վայրից կազմակերպության աշխատողները տարահանվում են և նախազգուշացվել է վթարի ազդեցության տակ գտնվող Կանաչուտի համայնքը:
4) ընդերքօգտագործման օբյեկտներում կիրառվող պատրաստուկների անվանումը, ինչպես նաև այն թափոնների անվանումները, որոնք կարող են առաջացնել խոշոր վթար՝ նշելով դրանց հիմնական վտանգավոր հատկանիշները.
Հանքավայրում օգտագործվում է ցիանիտ: Պոչամբարում տեղակայված են ցիանիտ պարունակող պոչանքներ: Թափոնները պատկանում են վտանգավոր ընդերքօգտագործման թափոնների առաջին դասին:
5) խոշոր վթարների վտանգի հետ կապված ընդհանուր տեղեկություն՝ ներառյալ շրջակա միջավայրի և բնակչության վրա հավանական ազդեցության մասին.
Հանքավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով կարող է փլուզվել պոչամբարի պատվարը: Պատվարի փլուզման դեպքում պոչանքները կարող են լցվել Ողջի գետի հովիտը և ծածկել 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 460 բնակիչ ունեցող Կանաչուտ գյուղի տարածքը:
6) խոշոր վթարների դեպքում ազդակիր բնակչությանը նախազգուշացնելու և տեղեկացնելու հնարավորության մասին.
Կանաչուտ գյուղի բնակչությանը հեռախոսային կապի միջոցով հնարավոր է նախազգուշացնել հավանական վթարի մասին:
7) խոշոր վթարների դեպքում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների և վթարի ժամանակ նրանց վարքագծի մասին.
Կանաչուտ գյուղի բնակչությունը մարզի փրկարարական ջոկատի ուղղորդմամբ՝ «Տագնապ» ազդանշանի հնչեցումից հետո կտարահանվի և կձեռնարկվեն միջոցներ բնակչության շրջանում խուճապ չառաջանալու համար:
8) ընդերքօգտագործողի կողմից հավաստում այն մասին, որ վթարի վայրում ինքնուրույն կարող են իրականացնել համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, խոշոր վթարների դեպքում վթարային ծառայությունների հետ համատեղ կարող են իրականացնել միջոցառումներ վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու համար.
Վթարային ծառայությունների հետ կարող ենք իրականացնել վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու միջոցառումները:
9) օբյեկտի տարածքից դուրս վթարի ցանկացած հետևանքի վերացման նպատակով արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան այլ կառույցների հետ համագործակցության մասին.
Համագործակցում ենք Սյունիքի մարզպետարանի, մարզի փրկարարական ջոկատի և Կանաչուտի համայնքի ղեկավարության հետ:
10) մանրամասն տեղեկություն այն մասին, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ ակտուալ տեղեկություն՝ հաշվի առնելով բացահայտումն արգելող ցանկացած պարտականություն.
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Խուստուպի Ոսկի» ՓԲԸ-ի 099 ԱԱ ԱԱ ԱԱ կամ 094 ԱԱ ԱԱ ԱԱ համարներին:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|