Գլխավոր տեղեկություն
Համար
N 1264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-29.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1011
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1264-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցված նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:

3. Հաշվետու եռամսյակի ընթացքում նոտարին հայտնի դարձած տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. Նոտարի կողմից ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում),

բ. վերջին հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև անհատ ձեռնակատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը).

2) ժառանգի (ժառանգների)՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը,

բ. հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն,

գ. անձնագրի սերիան, համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝

ա. գտնվելու վայրը (հասցեն),

բ. տեսակը,

գ. նպատակային նշանակությունը,

դ. արժեքը և (կամ) կադաստրային արժեքը (տեղեկատվության առկայության դեպքում).

4) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների դեպքում (ըստ տեխնիկական անձնագրի կամ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝

ա. մակնիշը,

բ. թողարկման տարեթիվը,

գ. համարանիշը (պետական հաշվառման համարանիշի առկայության դեպքում).

5) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի դեպքում նշվում է գույքի անվանումը:

5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքը մեկից ավելի ժառանգների կողմից ժառանգվելու դեպքում նոտարի կողմից՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվության հետ միասին ներկայացվում է նաև տեղեկատվություն՝ այդ գույքում ժառանգների ունեցած ժառանգության բաժնի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2018, N 976-Ն 29.09.2018, N 1264-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան