ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 15 հունիսի 2018 թվականի | թիվ 47-Ա | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2018 թվականի հունիսի 5-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության դիմումը և 2018 թվականի հունիսի 18-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 167 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Հեռուստատեսության և ռադիոյի  | Գ. Բունիաթյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|