ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2016 թվականի |
թիվ 56 |
քաղ. Աստանա |
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մեջ (ՄՄ ՏԿ 018/2011) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի 15-րդ կետի 15.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15.1. Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար, ունեն արգելակների հակաբլոկավորման համակարգ և կառավարման հարմարեցված օրգաններ։».
ա) նշված տեխնիկական կանոնակարգի 9-րդ հավելվածի 10-րդ կետում 10.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10.1. Կատարվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի 15-րդ կետի 15.2 - 15.7 ենթակետերի պահանջները։ Թույլատրվում է շահագործման մեջ գտնվող՝ արգելակների հակաբլոկավորման համակարգով չսարքավորված տրանսպորտային միջոցների վերասարքավորումը։»։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|