«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 161
քաղ. Երևան
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 01.07.04 N 1042-Ն)
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ շահութահարկը որոշելիս`
ա. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (այսուհետ՝ ընդհանուր ծախսեր) համարվում են կապիտալ ծախսեր, եթե ընդհանուր ծախսերում ներառված են նյութական ակտիվների փոխարինման (այդ թվում՝ հիմնական միջոցի մասի (բաղկացուցիչի) փոխարինման) և (կամ) ավելացման ծախսեր (այսուհետ՝ նյութական ծախսեր) և, եթե բավարարված են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկը՝
1) եթե ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հաշվեկշռային արժեքների հանրագումարն առանձին դեպքերում գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5 տոկոսը.
2) եթե ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հաշվեկշռային արժեքների հանրագումարն առանձին դեպքերով չի գերազանցում տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5 տոկոսը, սակայն տարվա սկզբից կատարված սույն ենթակետում նշված ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հանրագումարն ամբողջությամբ կամ մի մասով գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը: Այս դեպքում կապիտալ ծախսեր են համարվում հաշվետու տարվա սկզբից ժամանակագրական կարգով կատարված այն ընդհանուր ծախսերը, որոնցում ներառված նյութական ծախսերի հանրագումարով ամբողջությամբ կամ մի մասով գերազանցվել է հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսի շեմը և դրանից հետո կատարված բոլոր ընդհանուր ծախսերը, որոնք ներառում են նյութական ծախսեր:
Սույն կետի իմաստով ընդհանուր ծախսերը ներառում են ինչպես նյութական ծախսերը, այնպես էլ դրանց կատարման (այդ թվում՝ հիմնական միջոցի մասի փոխարինման (ավելացման) հետ անմիջականորեն կապված այլ ծախսերը:
Շահութահարկը որոշելիս կապիտալ ծախսեր են համարվում նաև նյութական ծախսեր չպարունակող ծախսերը, եթե դրանց հանրագումարը հաշվետու տարվա սկզբից ամբողջությամբ կամ մի մասով գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի 15 տոկոսը:
բ. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:
գ. հիմնական միջոցների վրա կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են սպասարկման ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:
(որոշումը խմբ. 01.07.04 N 1042-Ն, լրաց. 07.08.08 N 1015-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 825-Ն, խմբ. 23.11.17 N 1467-Ն)
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |