Basic information
Number
թիվ 50-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.07.2018-31.12.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2018.07.02/18(621) Հոդ.149
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Enactment date
15.06.2018
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Signing date
15.06.2018
Effective date
12.07.2018
Interrupt date
31.12.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 հունիսի 2018 թ.
ք. Երևան

թիվ 50-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՌԱԴԻՈՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԵՆՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի հետևյալ նվազագույն ժամաքանակները.

1.1. հանրային հեռուստատեսությամբ՝ շաբաթական առնվազն 30 րոպե,

1.2. հանրային ռադիոյով՝ օրական առնվազն 30 րոպե:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան