Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.10.20/29(598).1 Հոդ.339.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.09.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 սեպտեմբերի 2017 թ.

թիվ 202-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից պետական պարտատոմսերի առաջնային աճուրդների՝ Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կազմակերպման գործառույթի ստանձնումը,

նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար ապահովել վերահսկողական, վիճակագրական և վերլուծական նպատակներով անհրաժեշտ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման վերաբերյալ հաշվետվական ձևերը և դրանց լրացման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ և 207-րդ հոդվածները, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Կանոնակարգի 5-րդ կետով սահմանված աղյուսակը 14-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ տողով.


«

 

15.

Հաշվետվություն պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների վերաբերյալ

յուրաքանչյուր փոփոխության դեպքում

»,

2) Կանոնակարգի 6-րդ կետում «ՀԱՎԵԼՎԱԾ 10-ով» բառերը փոխարինել «ՀԱՎԵԼՎԱԾ 11-ով» բառերով,

3) Կանոնակարգի 14-րդ կետը «ավարտը» բառից հետո լրացնել «, իսկ Թիվ 15 հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվա ավարտը» բառերով,

4) Կանոնակարգի 27.1-րդ կետի.

ա. 2-րդ ենթակետում ««ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»» բառերը փոխարինել ««սեփական» կամ «հաճախորդ»» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «տեղաբաշխման) գինը» բառերը փոխարինել «տեղաբաշխման) գինը (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները)» բառերով,

գ. 13-րդ ենթակետում ««այլ»» բառը փոխարինել ««սեփական» կամ «հաճախորդ»» բառերով,

5) Կանոնակարգի 27.3-րդ կետի.

ա. 2-րդ ենթակետում ««այլ»» բառը փոխարինել ««սեփական» կամ «հաճախորդ»» բառերով,

բ. 13-րդ ենթակետում ««այլ»» բառը փոխարինել ««սեփական» կամ «հաճախորդ»» բառերով,

6) Կանոնակարգի 36-րդ կետում «2» թիվը փոխարինել «4» թվով,

7) Կանոնակարգի 37-րդ, 37.1-րդ և 37.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Թիվ 11 հաշվետվության բոլոր աղյուսակները լրացվում են սույն կետի 1-ից 11-րդ ենթակետերով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, ինչպես նաև յուրաքանչյուր աղյուսակի համար սույն կանոնակարգի 37.1-37.4 կետերով սահմանված լրացուցիչ կանոններին համապատասխան: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով (5 նիշի ճշտությամբ), որով արտահայտված է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի գինը.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է կարգավորվող շուկայի առևտրային համակարգ հայտերի, իսկ ռեպո գործարքների դեպքում` հասցեական առաջարկների մուտքագրման ամսաթիվը:

2) «Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում» սյունակում լրացվում է այն անձի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին շուկայի մասնակիցը (անդամը) կնքելու է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «սեփական» կամ «հաճախորդ»:

3) «Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) հաճախորդի ծածկագիրը» սույն սյունակում նշվում է կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) հաճախորդի ծածկագիրը, եթե հայտը ներկայացվել է հաճախորդի հաշվին:

4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

5) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային», «պետական» կամ «այլ»:

6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի գինը:

7) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում` գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:

8) «Արժեթղթերի ներկայացված քանակը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի քանակը` հատերով: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում: Ընդ որում՝

ա. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «ներկայացում», ապա լրացվում է տվյալ հայտով ներկայացվող արժեթղթերի քանակը,

բ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է հայտի «փոփոխություն», ապա լրացվում է փոփոխված արժեթղթերի քանակը,

գ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «գործարքի կնքում», ապա լրացվում է տվյալ հայտի նախորդող գործողությամբ (հայտի ներկայացում կամ հայտի փոփոխություն) ներկայացված արժեթղթերի քանակը, սակայն եթե նախորդող գործողությամբ տեղի է ունեցել գործարքի կնքում, որը մասնակի է բավարարվել, ապա տվյալ հայտով հերթական գործողության դեպքում որպես ներկայացված արժեթղթերի քանակը նշվում է նախորդ գործարքի արդյունքում հայտի մնացորդային արժեթղթերի քանակը,

դ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», «չբավարարված» կամ «մասնակցի կողմից հեռացում», ապա լրացվում է համապատասխանաբար օպերատորի կողմից հեռացված, չբավարարված կամ մասնակցի կողմից հեռացված արժեթղթերի քանակը:

9) «Արժեթղթերի բավարարված քանակը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի (հասցեական առաջարկների) բավարարված մասի արժեթղթերի քանակը` հատերով: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

10) «Ներկայացված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը: Ընդ որում՝

ա. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «ներկայացում», ապա լրացվում է տվյալ հայտով ներկայացվող ծավալը,

բ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է հայտի «փոփոխություն», ապա լրացվում է փոփոխված ծավալը,

գ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «գործարքի կնքում», ապա լրացվում է տվյալ հայտի նախորդող գործողությամբ (հայտի ներկայացում կամ հայտի փոփոխություն) ներկայացված ծավալը, սակայն եթե նախորդող գործողությամբ տեղի է ունեցել գործարքի կնքում, որը մասնակի է բավարարվել, ապա տվյալ հայտով հերթական գործողության դեպքում որպես ներկայացված ծավալ նշվում է նախորդ գործարքի արդյունքում հայտի մնացորդային ծավալը,

դ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», «չբավարարված» կամ «մասնակցի կողմից հեռացում», ապա լրացվում է համապատասխանաբար օպերատորի կողմից հեռացված, չբավարարված կամ մասնակցի կողմից հեռացված ծավալը:

11) «Գործողության կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է գործողության կատարման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Գործողության կատարման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

 

37.1 Թիվ 11 հաշվետվության առաջին աղյուսակում լրացվում են արժեթղթերի առուվաճառքի հայտերի (բացառությամբ կորպորատիվ և պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների և (կամ) թողարկումների համար աճուրդների մասնակիցների/թողարկողների կողմից ներկայացված հայտերի) վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի) կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կողմից առևտրին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի անունից մասնակցում է առևտրին:

4) «Զուտ գինը» սյունակը լրացվում է միայն պարտատոմսերի համար, որտեղ նշվում է պարտատոմսի գինը՝ առանց հաշվեգրված տոկոսների՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

5) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները)՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում՝ մեկ բաժնետոմսի ամբողջական գինը:

6) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

7) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

8) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

9) «Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից» սյունակում նշվում է «լիմիտային» կամ «շուկայական»:

10) «Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից» սյունակում նշվում է «լրիվ բավարարմամբ» կամ «մասնակի բավարարմամբ»:

11) «Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից» սյունակում նշվում է «պահել հերթում» կամ «հանել մնացորդը»:

12) «Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից» սյունակում նշվում է «անմիջապես ակտիվացմամբ» կամ «ստոպ»:

13) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

14) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված առևտրի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում՝ «չբավարարված», շուկայի մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում՝ «մասնակցի կողմից հեռացում»:

 

37.2 Թիվ 11 հաշվետվության երկրորդ աղյուսակում լրացվում են առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հասցեական առաջարկով նախատեսվող գործարքի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով նախատեսվող գործարքին կամ ռեպո գործարքին օպերատորի կողմից տրված հերթական տարբերակիչ համարը:

2) «Հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցի (անդամի) կոդը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցի կողմից առևտրին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի անունից մասնակցում է առևտրին:

4) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները)՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում՝ մեկ բաժնետոմսի ամբողջական գինը: Սույն սյունակը չի լրացվում ռեպո գործարքների դեպքում:

5) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

6) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հասցեական առաջարկում նշված արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հասցեական առաջարկում նշված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը: Ընդ որում, ռեպո գործարքների հասցեական առաջարկների ներկայացման դեպքում լրացվում է ռեպո-ուղղակի գործարքի պայմանների համաձայն հաշվարկված ընդհանուր գումարը:

7) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը: Ընդ որում, ռեպո գործարքների հասցեական առաջարկների ներկայացման դեպքում լրացվում է ռեպո-ուղղակի գործարքի պայմանների համաձայն հաշվարկված և ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի ընդհանուր գումարը:

8) «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով ներկայացված ռեպո գործարքի տարեկան տոկոսադրույքը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով: Սույն սյունակը լրացվում է միայն ռեպո գործարքների հասցեական առաջարկների դեպքում:

9) «Հասցեական առաջարկով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»` կախված նրանից, թե տվյալ մասնակիցը (անդամը) հասցեական առաջարկով նախատեսված գործարքի (ռեպո գործարքի) հիմքում ընկած արժեթղթի գնորդ է, թե վաճառող:

10) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «փոփոխության հաստատում», «հեռացում», «գործարքի կնքում», «երկարաձգման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում ժամկետի երկարաձգման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից), «կրճատման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում կրճատման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից) կամ «մարում»:

11) «Ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մարման ամսաթիվը օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Շուկայի այն մասնակցի կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից առևտրի այն մասնակցին շնորհված կոդը, որին ուղարկվում է գործարքի (ռեպո գործարքի) կնքման հասցեական առաջարկը:»,

 

8) Կանոնակարգը 37.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.3-րդ և 37.4-րդ կետերով.

«37.3 Թիվ 11 հաշվետվության երրորդ աղյուսակում լրացվում են կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների մասնակիցների (անդամների)/թողարկողների կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ տեղեկությունները՝ հետևյալ կանոններին համապատասխան.

 

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի)/թողարկողի կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցին կամ թողարկողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կամ թողարկողի կողմից աճուրդին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի կամ թողարկողի անունից մասնակցում է աճուրդին:

4) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները)՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում՝ մեկ բաժնետոմսի ամբողջական գինը:

5) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

6) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

7) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

8) «Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից» սյունակում նշվում է «լիմիտային» կամ «շուկայական»:

9) «Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից» սյունակում նշվում է «լրիվ բավարարմամբ» կամ «մասնակի բավարարմամբ»:

10) «Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից» սյունակում նշվում է «պահել հերթում» կամ «հանել մնացորդը»:

11) «Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից» սյունակում նշվում է «անմիջապես ակտիվացմամբ» կամ «ստոպ»:

12) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

13) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված աճուրդի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում՝ «չբավարարված», մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում՝ «մասնակցի կողմից հեռացում»:

 

37.4 Թիվ 11 հաշվետվության չորրորդ աղյուսակում լրացվում են պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների մասնակիցների (անդամների)/թողարկողների կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ տեղեկությունները՝ հետևյալ կանոններին համապատասխան.

 

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի)/թողարկողի կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած մասնակցին կամ թողարկողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կամ Թողարկողի կողմից աճուրդին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի կամ թողարկողի անունից մասնակցում է աճուրդին:

4) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության՝ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

5) «Զուտ գինը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի գինը՝ առանց հաշվեգրված տոկոսների՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

6) «Արժեթղթի գինը» սյունակում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները)՝ անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

7) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

8) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

9) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

10) «Հայտի տեսակը» սյունակում նշվում է «լիմիտային»:

11) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

12) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված աճուրդի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում՝ «չբավարարված», մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում՝ «մասնակցի կողմից հեռացում»:»,

9) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 14. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 15 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

45. Թիվ 15 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվա ընթացքում կազմակերպված պետական պարտատոմսերի թողարկումների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ օպերատորի կողմից պետական պարտատոմսերի գրանցման, պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների կազմակերպման հայտարարությունների և աճուրդների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

46. Թիվ 15 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից, որոնք լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով (5 նիշի ճշտությամբ), որով արտահայտված է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտում նշված արժեթղթերի անվանական արժեքը:

47. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի գրանցման կամ գրանցման չեղարկման վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Համակարգում պարտատոմսի գրանցման կարգավիճակը» սյունակում նշվում է «գրանցված», պետական պարտատոմսի՝ աճուրդի համակարգում գրանցման դեպքում, կամ լրացվում է «չեղարկված», եթե պետական պարտատոմսի՝ աճուրդի համակարգում գրանցումը չեղարկվել է:

3) «Համակարգում պարտատոմսի գրանցման/չեղարկման ամսաթիվը» սյունակում լրացվում է աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի գրանցման (չեղարկման) ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

4) «Թողարկման ամսաթիվը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական պարտատոմսերի թողարկման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025): Ընդ որում՝ թողարկման ամսաթիվը թողարկողի կողմից սահմանված օրացուցային օրն է, որից սկսած հաշվարկվում է առաջին արժեկտրոնը:

5) «Մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի մարման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

6) «Մարման գումարի վճարման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի փաստացի մարման գումարի վճարման (վերջնահաշվարկի) ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

7) «Շրջանառության ժամկետը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի շրջանառության օրերի քանակը:

8) «Թողարկման ծավալը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

9) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է պետական պարտատոմսերի անվանական արժեքը:

10) «Եկամտաբերությունը» սյունակում լրացվում է արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը, որն իրենից ներկայացնում է արժեկտրոնային պարտատոմսի համար թողարկողի կողմից սահմանված ֆիքսված տոկոսադրույք:

11) «Արժեկտրոնի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի վճարման պարբերականությունը (տարեկան պարբերականության դեպքում նշվում է «1», կիսամյակայինի դեպքում՝ «2», եռամսյակայինի դեպքում՝ «4», ամսականի դեպքում՝ «12», այլ դեպքերում՝ «0»):

 

48. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների կազմակերպման հայտարարության վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է՝ համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության՝ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

3) «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում» սյունակում լրացվում է «տեղաբաշխում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի կազմակերպմանը, կամ լրացվում է «հետգնում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի կազմակերպմանը, կամ «թողարկում», եթե նախատեսվում է իրականացնել պետական պարտատոմսերի թողարկում:

4) «Հայտարարության հրապարակման ամսաթիվը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ հայտարարության հրապարակման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

5) «Հայտարարության հրապարակման ժամը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ հայտարարության հրապարակման ժամը՝ ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

6) «Հայտարարության ստացման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ թողարկողի հայտարարության՝ օպերատորի կողմից ստացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

7) «Աճուրդի մեթոդը» սյունակում կախված աճուրդի իրականացման մեթոդից լրացվում է «բազմակի գնային մեթոդ» կամ «ֆիքսված գնային մեթոդ»:

8) «Տեղաբաշխման աճուրդի տեսակը» սյունակում լրացվում է «տեղաբաշխման աճուրդ» կամ «տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ»:

9) «Աճուրդի հայտարարված եկամտաբերությունը» սյունակում լրացվում է թողարկողի կողմից աճուրդի կազմակերպման հայտարարությամբ հայտարարված աճուրդի եկամտաբերությունը (առկայության դեպքում):

10) «Ծավալը» սյունակի «Նվազագույնը» և «Առավելագույն» ենթասյունակներում լրացվում են պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման համապատասխանաբար նվազագույն կամ առավելագույն ծավալները (պարտատոմսերի անվանական արժեքը):

11) «Հայտերի ընդունման մեկնարկային ամսաթիվը» և «Հայտերի ընդունման դադարեցման ամսաթիվը» սյունակներում լրացվում են հայտերի ընդունման ժամանակաշրջանի համապատասխանաբար սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Հայտերի ընդունման մեկնարկային ժամը» և «Հայտերի ընդունման դադարեցման ժամը» սյունակներում լրացվում են հայտերի ընդունման ժամանակաշրջանի համապատասխանաբար սկզբի և ավարտի ժամերը՝ ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

13) «Թողարկման/աճուրդի իրականացման ամսաթիվը» սյունակում լրացվում է թողարկման կամ աճուրդի (լրացուցիչ աճուրդի) իրականացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

14) «Վերջնահաշվարկի ամսաթիվը» սյունակում լրացվում է վերջնահաշվարկի (փաստացի իրականացման) ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

 

49. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի աճուրդների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է` համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության՝ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

3) «Աճուրդի կարգավիճակը» սյունակում լրացվում է «կայացած», «չկայացած» կամ «չեղյալ»:

4) «Թույլատրված հայտեր ունեցող մասնակիցների թիվը» սյունակում լրացվում է մասնակիցների կողմից աճուրդի համակարգ ներկայացված հայտերից օպերատորի կողմից ընդունված (թույլատրված) հայտերի թիվը:

5) «Բավարարված հայտեր ունեցող մասնակիցների թիվը» սյունակում լրացվում է աճուրդի արդյունքում բավարարված հայտեր ունեցող մասնակիցների թիվը:

6) «Ներկայացված հայտերի միջին կշռված եկամտաբերությունը» սյունակում նշվում է ներկայացված հայտերի միջին կշռված եկամտաբերությունը:

7) «Ներկայացված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերում նշված պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը:

8) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը:

9) «Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը» սյունակում նշվում է կայացած աճուրդի ընթացքում կնքված գործարքների միջին կշռված եկամտաբերությունը:

10) «Աճուրդի կտրման եկամտաբերությունը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի այն եկամտաբերությունը, որից ավելի մեծ (փոքր) արժեք ունեցող եկամտաբերություններով աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը չեն բավարարվում:

11) «Կտրման եկամտաբերությամբ ներկայացված ծավալը» սյունակում նշվում է այն հայտերում նշված պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը, որոնք ներկայացվել են կտրման եկամտաբերությամբ:

12) «Կտրման եկամտաբերությամբ բավարարված ծավալը» սյունակում նշվում է այն հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը, որոնք ներկայացվել են կտրման եկամտաբերությամբ:

13) «Կտրման եկամտաբերությամբ բավարարված ծավալի դրույքաչափը» սյունակում նշվում է ներկայացված հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարի տոկոսային մեծությունը ընդհանուր ներկայացված հայտերի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարի մեջ (տոկոսային արտահայտությամբ):

14) «Ներկայացված գումարը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակիցների/թողարկողի կողմից ներկայացված հայտերի հիման վրա հաշվարկված հայտերում նշված պետական պարտատոմսերի ընդհանուր գումարը:

15) «Բավարարված գումարը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակիցների/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի հիման վրա հաշվարկված պետական պարտատոմսերի ընդհանուր գումարը:»,

 

10) Կանոնակարգի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

11) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 11-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

12) Կանոնակարգի Հավելված 3-ից, Հավելված 4-ից, Հավելված 5-ից, Հավելված 6-ից, Հավելված 8-ից և Հավելված 10-ից հանել «Գլխավոր հաշվապահ՝» կամ «Գլխավոր հաշվապահ՝ ...........................» բառերը:

   (ստորագրություն)  

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի նոյեմբերի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 202-Ն որոշմամբ

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 7
«Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11.

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

 

Աղյուսակ 1. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Հայտի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Հայտ ներ-կայա-ցրած մաս-նակցի (ան-դամի) կոդը

Առևտրի մաս-նակցի կոդը

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նա-կիցը (ան-դամը) ում հաշվին է գոր-ծարք կնքում

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նակցի (ան-դամի) հաճա-խորդի ծածկա-գիրը

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծածկա-գիրը

Արժե-թղթի դասը

Ար-ժույթի ISO կոդը

Զուտ գինը

Արժե-թղթի գինը

Արժե-թղթի մինչև մա-րում եկա-մտա-բերու-թյունը

Արժե-թղթե-րի ներ-կա-յաց-ված քա-նակը

Արժե-թղթե-րի բա-վա-րար-ված քա-նակը

Ներ-կայաց-ված ծա-վալը

Բա-վա-րար-ված ծա-վալը

Ներ-կայաց-ված գու-մարը

Բավա-րար-ված գու-մարը

Հայտի տե-սակը` կախ-ված գնային պայ-ման-ներից

Հայտի տե-սակը` կախ-ված քանա-կա-կան պայ-ման-ներից

Հայտի տե-սակը` կախ-ված ժա-մանա-կային պայ-ման-ներից

Հայտի տե-սակը` կախ-ված ակտի-վաց-ման պայ-ման-ներից

Հայ-տով նա-խա-տես-ված գոր-ծարքի տե-սակը

Գոր-ծողու-թյան տե-սակը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ամսա-թիվը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ժամը

                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 

Աղյուսակ 2. Առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը____________

Հաշվետու օր_____________

 

N

Հաս-ցեա-կան առա-ջարկով նախա-տեսվող գոր-ծարքի տար-բերակիչ համարը

Հաս-ցեա-կան առա-ջարկ ներ-կայաց-րած մաս-նակցի (ան-դամի) կոդը

Առևտրի մաս-նակցի կոդը

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նակիցը (ան-դամը) ում հաշվին է գոր-ծարք կնքում

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նակցի (ան-դամի) հա-ճա-խորդի ծած-կա-գիրը

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Արժե-թղթի դասը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթի գինը

Արժե-թղթի մինչև մարում եկա-մտա-բերու-թյունը

Արժե-թղթե-րի ներ-կայաց-ված քա-նակը

Արժե-թղթե-րի բա-վարար-ված քա-նակը

Ներ-կա-յաց-ված ծա-վալը

Բա-վա-րար-ված ծա-վալը

Ներ-կա-յաց-ված գու-մարը

Բա-վա-րար-ված գու-մարը

Ռեպո տո-կոսա-դրույքը (տարե-կան)

Հաս-ցեա-կան առա-ջար-կով նա-խա-տես-ված գոր-ծարքի տե-սակը

Գոր-ծողու-թյան տե-սակը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ամսա-թիվը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ժամը

Ռեպո գոր-ծարքի մար-ման ամսա-թիվը

Շու-կայի այն մաս-նակցի՝ կոդը, որին ուղարկ-վում է հաս-ցեա-կան առա-ջարկը

                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար՝

_______________________________________

(ստորագրություն)

 

Աղյուսակ 3. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Հայտի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Հայտ ներ-կայաց-րած մաս-նակցի (ան-դամի)
/թողար-կողի կոդը

Առևտրի մաս-նակցի կոդը

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նա-կիցը (ան-դամը) ում հաշվին է գոր-ծարք կնքում

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նակցի (ան-դամի) հաճա-խորդի ծած-կա-գիրը

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Արժե-թղթի դասը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթի գինը

Արժե-թղթի մինչև մա-րում եկա-մտա-բերու-թյունը

Արժե-թղթերի ներ-կա-յաց-ված քա-նակը

Արժե-թղթերի բավա-րար-ված քա-նակը

Ներ-կա-յաց-ված ծա-վալը

Բա-վա-րար-ված ծա-վալը

Ներ-կա-յաց-ված գու-մարը

Բա-վա-րար-ված գու-մարը

Հայտի տե-սակը` կախ-ված գնային պայ-ման-ներից

Հայտի տե-սակը` կախ-ված քա-նա-կա-կան պայ-ման-ներից

Հայ-տի տե-սակը` կախ-ված ժա-մա-նա-կա-յին պայ-ման-ներից

Հայտի տե-սակը` կախ-ված ակ-տի-վաց-ման պայ-ման-ներից

Հայ-տով նա-խա-տես-ված գոր-ծարքի տե-սակը

Գոր-ծո-ղու-թյան տե-սակը

Գոր-ծո-ղու-թյան կա-տար-ման ամ-սա-թիվը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ժամը

                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար՝

_______________________________________

(ստորագրություն)

 

Աղյուսակ 4. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Հայտի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Հայտ ներ-կայա-ցրած մաս-նակցի (ան-դամի)
/թողար-կողի կոդը

Առևտրի մաս-նակցի կոդը

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նա-կիցը (ան-դամը) ում հաշվին է գոր-ծարք կնքում

Կար-գավոր-վող շու-կայի մաս-նակցի (ան-դամի) հաճա-խորդի ծած-կա-գիրը

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Աճուր-դի նույ-նացու-ցիչը

Արժե-թղթի դասը

Զուտ գինը

Արժե-թղթի գինը

Ար-ժույթի ISO կոդը

Արժե-թղթի մինչև մա-րում եկա-մտա-բերու-թյունը

Ներ-կայաց-ված ծա-վալը

Բա-վա-րար-ված ծա-վալը

Ներ-կա-յաց-ված
գու-մարը

Բա-վա-րար-ված գու-մարը

Հայ-տի տե-սակը

Հայ-տով նա-խա-տես-ված գոր-ծարքի տե-սակը

Գոր-ծո-ղու-թյան տե-սակը

Գոր-ծո-ղու-թյան կա-տար-ման ամ-սա-թիվը

Գոր-ծողու-թյան կա-տար-ման ժամը

                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար՝

_______________________________________

(ստորագրություն)

»:

 

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 202-Ն որոշմամբ

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 11
«Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

 

Աղյուսակ 1. ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծածկա-գիրը

Համա-կարգում պարտա-տոմսի գրանց-ման կարգա-վիճակը

Համա-կարգում պարտա-տոմսի գրանց-ման
/չեղարկ-ման ամսա-թիվը

Թողարկ-ման
ամսա-թիվը

Մար-ման
ամսա-թիվը

Մարման գումարի վճար-ման ամսա-թիվը

Շրջա-նառու-թյան ժամ-կետը

Թողարկ-ման
ծավալը

Արժույթի ISO կոդը

Եկամտա-բերությունը

Արժեկտրոնի վճարման պարբերա-կանությունը

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Աճուրդի նույ-նացու-ցիչը

Թողար-կում
/տեղա-բաշխում
/հետգնում

Հայտա-րարու-թյան հրա-պարակ-ման ամսա-թիվը

Հայտա-րարու-թյան հրա-պարակ-ման ժամը

Հայ-տարա-րության ստաց-ման ամսա-թիվը

Աճուրդի մեթոդը

Տեղա-բաշխ-ման աճուրդի տեսակը

Աճուրդի հայ-տարար-ված եկա-մտա-բերու-թյունը

Ծավալը

Հայ-տերի ընդուն-ման մեկ-նար-կային ամսա-թիվը

Հայ-տերի ընդուն-ման մեկնար-կային ժամը

Հայտերի ընդուն-ման դադա-րեցման ամսա-թիվը

Հայտերի ընդունման դադա-րեցման ժամը

Թողարկ-ման
/աճուրդի իրա-կանաց-ման
ամսա-թիվը

Վերնա-հաշ-վարկի
ամսա-թիվը

Նվա-զագույն

Առա-վելագույն

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օպերատորի անվանումը ...........................................................................................................................

Հաշվետու օր.......................................

 

Արժե-թղթի տար-բերա-կիչ ծած-կա-գիրը

Աճուրդի նույնա-ցուցիչը

Աճուրդի կարգա-վիճակը

Հայտ ներկա-յացրած մասնա-կից-ների թիվը

Թույլա-տրված հայտեր ունեցող մաս-նակից-ների թիվը

Բա-վարար-ված հայտեր ունեցող մաս-նակից-ների թիվը

Ներ-կայաց-ված հայ-տերի նվա-զագույն եկա-մտա-բերու-թյունը

Ներկա-յացված հայ-տերի առա-վելա-գույն եկա-մտա-բերու-թյունը

Ներ-կայաց-ված հայտերի միջին կշռված եկա-մտա-բերու-թյունը

Ներ-կայաց-ված ծա-վալը

Բավա-րար-ված ծա-վալը

Աճուր-դի միջին կշռված եկա-մտա-բերու-թյունը

Աճուր-դի կտրման եկա-մտա-բերու-թյունը

Կտրման եկա-մտա-բերու-թյամբ ներ-կայաց-ված ծավալը

Կտրման եկա-մտա-բերու-թյամբ բավա-րար-ված ծավալը

Կտրման եկա-մտա-բերու-թյամբ բավա-րարված ծավալի դրույ-քաչափը

Ներ-կայաց-ված գու-մարը

Բա-վարար-ված գու-մարը

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան