Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.10.16/29(598) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2017

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան

թիվ 67-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 18 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 18 մրցույթին մասնակցելու հայտ:

Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.

Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:

«ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:

Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:

Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։

Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։

«ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:

Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.

 

Անուն, ազգանուն

Քվեարկության գնահատական

Գագիկ Բունիաթյան

7

Վլադիմիր Օհանյան

5

Կորյուն Առաքելյան

7

Հայկ Քոթանյան

6

Տիգրան Հակոբյան

8

Արմեն Մկրտչյան

6

Ռոլանդ Շառոյան

6

Դավիթ Ամալյան

7

Ընդամենը` 52

Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 18 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 4-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 18 մրցույթի հաղթող:

2. «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:

3. «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությանը տրամադրել հետևյալ հաճախականությունները. ք. Ստեփանավան՝ 103.1 ՄՀց, ք. Սպիտակ՝ 100.3 ՄՀց, ք. Վանաձոր՝ 105.7 ՄՀց, գ. Սանահին՝ 102.5 ՄՀց, ք. Ախթալա՝ 91.3 ՄՀց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան