Basic information
Number
N 487
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.11.12/25
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.11.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.11.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.11.1997
Effective date
01.01.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
5 նոյեմբերի 1997 թ.

040.0487.05.11.97

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 1997 թվականի N 487
քաղ. Երևան

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների համար սահմանել հետևյալ արտոնությունները`

ա) լրացուցիչ վարձատրություն` պաշտոնային դրույքի 20 և 15 տոկոսի չափով` համապատասխանաբար, հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար.

բ) լրացուցիչ վճարովի հնգօրյա արձակուրդ` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված անձանց, ինչպես նաև ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված արտոնությունների հետ կապված ծախսերը կատարել համապատասխան պետական և ծառայողական գաղտնիքը տնօրինող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Ոչ պետական կազմակերպություններում նշված արտոնությունները տրվում են սեփական միջոցների հաշվին:

Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների համար սահմանված համապատասխան լրացուցիչ վարձատրությունն իրականացվում է պետական գաղտնիքը տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ռեժիմային գաղտնի մարմնի կողմից ներկայացվող ամենամսյա անվանացուցակի, իսկ լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրումը` անհատական տեղեկանքի հիման վրա:

3. Սույն որոշմամբ նախատեսված վճարումները ենթակա են կատարման նշված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելուց հետո:

3.1. Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-248-Ն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

(3.1-ին կետը լրաց. 15.06.18 N 675-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան