041.0238.11.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 1998 թվականի N 238
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՇԵՆՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող նախագծային ինստիտուտների (ցանկը կցվում է) զբաղեցրած շենքերը մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերի հատակագծերը, աշխատողների թվի և շենքերի պահպանման ծախսերի մասին տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված տվյալներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերի պահպանումը կազմակերպելու, դրանք նախագծային ինստիտուտներին տրամադրելու պայմանների և պահպանման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Ց Ա Ն Կ
այն նախագծային ինստիտուտների, որոնց զբաղեցրած շենքերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն
Երևանի պետական նախագծային ինստիտուտ
«Դիզայն» տեխնիկական գեղագիտության ինստիտուտ
«Հայարդշին» կոմպլեքսային նախագծային ինստիտուտ
«Ագաթ-777» հատուկ կոնստրուկտորական բյուրո
«Էլբրուս» հատուկ կոնստրուկտորական բյուրո
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ
«Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտ
«Հայջրշիննախագիծ» ինստիտուտ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն
«Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտ
«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ
«Հայատոմ» ինստիտուտ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն
«Հայպետտրանսպորտնախագիծ» ինստիտուտ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ
«Հայկոմուննախագիծ» ինստիտուտ
Երևանի քաղաքապետարան
«Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտ
«Երևաննախագիծ» ինստիտուտ
(ցանկը փոփ. 06.11.98 N 618, 06.02.01 N 94, 07.08.01 N 589, 02.10.17 N 1107-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2017, N 1107-Ա | 03.10.2017, N 238 | |
07.08.2001, N 589 | 08.08.2001, N 238 | |
06.02.2001, N 94 | 05.03.2001, N 238 | |
06.11.1998, N 618 | 07.11.1998, N 238 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|