Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2017 թվականի N 1117-Ա

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Եվրոպական հանձնաժողովի կողմից Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերով հարթակի «Գյուղատնտեսական հետազոտություն և նորարարություն» խորագրով նիստը 2017 թվականի հոկտեմբերի 4-5-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու նպատակով հյուրերի պաշտոնական ընթրիքի հետ կապված ծախսերը` 625.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 3
Երևան