Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2017 թվականի N 1208-Ա

 

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԶԱՐՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին 2017 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին գլոբալ նախարարական համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի և Ալեքսանդր Բազարչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 20

Երևան