Գլխավոր տեղեկություն
Համար
N 2859-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2017-30.04.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.10.06/8(93) Հոդ.15
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

21 օգոստոսի 2017 թ.

N 2859-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և 3-րդ մասին համապատասխան՝

1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնելու հայտարարություն հրապարակելու մասին որոշումն ընդունում է Երևանի քաղաքապետը՝ Տնօրենի թափուր պաշտոն առաջանալուց հետո, եռամսյա ժամկետում։».

2) որոշման N 1 հավելվածի 88-րդ կետը «Քաղաքապետի լիազորություններն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն ընթացակարգի 1-ին կետով նախատեսված որոշման ընդունումը)» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 88-րդ կետի և N 2 հավելվածի 81-րդ կետի 2-րդ պարբերությունների «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից։» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի և (կամ) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից։» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան