Գլխավոր տեղեկություն
Համար
N 1204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2017 թվականի N 1204-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Իրանի ազգային թանգարանում «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանի՝ ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին:

2. Արմեն Ամիրյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ամիրյանի և Արտաշես Առաքելյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 20

Երևան