ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1187-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 41-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը սահմանված կարգով՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1187-Ն որոշման |
2 0 1 8 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համա- ռոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն | Համակատարողը | Ժամկետը |
2018 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1 |
2 |
3 |
4 | 5 | 6 |
7 |
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||
1.1. |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի բարելավում |
1) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2018 թ. |
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
2) Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության, | |||
3) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018 թ. |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||
2.1. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման աշխատանքների իրականացում, ափամաքրման աշխատանքների կազմակերպման նոր մեխանիզմների ներդրում |
լճի շրջակայքի շուրջ 80.24 հա անտառաշերտերի մաքրում, աշխատանքների կազմակերպման համար նոր մեխանիզմների ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջե՝ «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագիր՝ 117,062.0 հազ. դրամ |
2.2. |
Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում |
լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.3. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք-ների մաքրման աշխատանքների իրականացում |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.4. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշ- վառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնա- սիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջե` «Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` 7,624.3 հազ. դրամ, և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.5. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.6. |
Ձկան պաշարների համալրում |
էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2018 թ. և |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում |
2.7. |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսա- կան աշխատանքների կատարման ծառայություններ |
պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենո-ֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2018 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություններ, անտառատնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագիր` 252,666.4 հազ. դրամ |
2.8. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա |
տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ էներգետիկ ենթա- կառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
2018 թ. և |
ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների |
2.9. |
Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում |
աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանու- թյան կազմակերպում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2018 թ. և շարունա- |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.10. |
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավա-տարմագրային կառավարման իրականացում |
Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահ- մանված նորմերի համաձայն |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2017-2019 թթ. |
2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2017-2019 թվականների համար յուրաքանչյուր տարի Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205800,0 հազ. դրամ: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|