ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2017 թվականի N 1209-Ա
ԲՈՐԻՍ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈԻՂԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին 2017 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը գործուղել Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն (Դաքքա)՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու ղեկավար կոմիտեի աոաջին նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Բորիս Դեմիրխանյանի՝ Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն (Դաքքա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բորիս Դեմիրխանյանի՝ Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|