Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-04.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.11/60(1335) Հոդ.956
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1194-Ն

 

ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ (ԱՎԱՐՏՎԱԾ) ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 334-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1194-Ն որոշման


 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ (ԱՎԱՐՏՎԱԾ) ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարկային մարմնի կողմից

 

20__ թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) են _______ ստուգումներ,

 (քանակը)

 
 ________վերստուգումներ և _________ ուսումնասիրություններ:

 

(քանակը)

 (քանակը)  

NN
ը/կ

Հարկ վճարողի
լրիվ անվանումը
կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

Հարկ վճարողի հաշվառման համարը

Ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն

Իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել

Նշում բողո-քարկ-ման վերա-բերյալ

անվանումը կամ անունը, ազգանունը

կազմա-կերպա-իրավա-կան ձևը

տե-սակը

քա-նակը

սկիզբը (օրը, ամիսը, տարե-թիվը)

ավարտը (օրը, ամիսը, տարե-թիվը)

անց-կաց-ման հիմքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                               

1. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) լրացվում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է Microsoft Office Excel ձևաչափով:

2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ (վեր)ստուգված կամ ուսումնասիրված հարկ վճարողների և նրանց մոտ անցկացված (վեր)ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:

3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 1-ին սյունակում նշվում է հերթական համարը.

2) 2-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.

3) 3-րդ սյունակում նշվում է հարկ վճարողի կազմակերպաիրավական ձևը.

4) 4-րդ սյունակում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.

5) 5-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.

6) 6-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 7-10 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.

7) 7-րդ դաշտում նշվում է (վեր)ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.

8) 8-րդ դաշտում նշվում է (վեր)ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ հարկային տարվա հաշվետվության մեջ).

9) 9-րդ դաշտում գրանցվում է անցկացված (վեր)ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.

(Վեր)ստուգման կամ ուսումնասիրության հիմքը

Կոդը

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ

1

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համալիր հարկային ստուգումներ

 

ՀՀ վարչապետի հանձնարարական

21

2-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝

 

 - պետական մարմնից

221

 - տեղական ինքնակառավարման մարմնից

222

 - կազմակերպությունից

223

 - ֆիզիկական անձից

224

3-րդ կետով նախատեսված

23

4-րդ կետով նախատեսված

24

5-րդ կետով նախատեսված

 25

6-րդ կետով նախատեսված

26

7-րդ կետով նախատեսված

27

8-րդ կետով նախատեսված

28

9-րդ կետով նախատեսված

29

10-րդ կետով նախատեսված

30

11-րդ կետով նախատեսված

31

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում

41

Ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում

42

Ակցիզային դրոշմանիշների կիրառման ճշտության ստուգում

43

Դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում

44

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում

45

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված վերստուգումներ

 

1-ին կետով նախատեսված

51

2-րդ կետով նախատեսված

52

3-րդ կետով նախատեսված

53

4-րդ կետով նախատեսված

54

5-րդ կետով նախատեսված

55

6-րդ կետով նախատեսված

56

7-րդ կետով նախատեսված

57

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածով նախատեսված ուսումնասիրություններ

 

Կամերալ (ներքին) ուսումնասիրություն՝ ուղղված շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումների հայտնաբերմանը

61

Հսկիչ գնում

62

Չափագրում

63

Հանդիպակաց ուսումնասիրություն

64

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն

65

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացած եկամուտներից վճարված հարկի գումարի վերադարձի նպատակով իրականացվող ուսումնասիրություն

66

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրություն

67

10) 10-րդ դաշտում նշվում են իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Հարկային մարմնի կողմից իրավական նորմերը կոդավորվում են՝ յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն: Իրավական նորմերի կոդավորման ցանկը հրապարակվում է հաշվետվության հետ մեկտեղ.

11) 11-րդ դաշտում նշվում է՝

-        «Հ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով,

-        «Տ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով,

-         «Դ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է դատարան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.12.2024, N 1995-Ն 29.12.2024, N 1194-Ն
02.06.2022, N 804-Ն 04.06.2022, N 1194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան