«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 նոյեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 474-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.11. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում պարտավոր է դիմել մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, գազամատակարարումը դադարեցնելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված դեպքում մատակարարը պարտավոր է նախքան պայմանագիրը լուծելը ստուգաչափել առևտրային հաշվառքի սարքը ԳՄՕԿ-ի 4-րդ գլխով սահմանված կարգով և բաժանորդի հետ վերջնահաշվարկը կատարել՝ հաշվի առնելով նաև ստուգաչափման արդյունքները:».
2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.11.1 կետով.
«2.11.1. Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել բաժանորդին:».
3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.20 կետով.
«2.20. ԳՄՕԿ-ով բաժանորդի մասնակցությունը նախատեսող դեպքերում, երբ բաժանորդին ներկայացնում է այլ անձ, վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը նախապես ներկայացվում է մատակարարին:».
4) Կանոնների 3.8 կետում և N 1 հավելվածի 13-րդ կետում «գազամատակարարման համակարգին» բառերը փոխարինել «գազամատակարարման ցանցին» բառերով.
5) Կանոնների 4.9 կետում «4.12,» թվից հետո լրացնել «4.12.1,» թիվը.
6) Կանոնների 4.10, 4.14, 4.15, 6.2, 6.4, 6.8, 8.3 և 8.8 կետերում «վճարման փաստաթուղթ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային (վճարման) փաստաթուղթ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
7) Կանոնների 4.10 կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Վեճի վերջնական լուծումից հետո մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:».
8) Կանոնների 4.12.1 կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝
Վգք = ՆՄօծ · ԱՏօր3 - Հգք2,
որտեղ՝
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր).
ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.
Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).
բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝
Վգք = ԱՏօր4 · ՄՕԾԷճ - Հգք3,
որտեղ՝
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),
ԱՏօր4-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի,
ՄՕԾԷճ-ն առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր),
Հգք3-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր)։».
9) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 4.12.2 կետը.
10) Կանոնների 5.4 և 7.8 կետերում, 5.5 կետի «ե2» և 7.3 կետի «ե2» ենթակետերում «գծերի» բառը փոխարինել «գծի» բառով.
11) Կանոնների 5.4 և 7.8 կետերում «Կնքված» բառը փոխարինել «Բաժանորդի դիմումի համաձայն կնքված» բառերով.
12) Կանոնների 5.5 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե3» ենթակետով.
«ե3) եթե բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,».
13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.5.1 կետով.
«5.5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:».
14) Կանոնների 5.5.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարն իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումն ստանալուց հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».
15) Կանոնների 5.7 և 7.6 կետերի «բ» ենթակետերը «բաժանորդի դիմումի համաձայն» բառերից հետո լրացնել «վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),» բառերով.
16) Կանոնների 5.11 կետում «ե) ենթակետում» բառերը փոխարինել «ե» ենթակետում, 5.7 կետի «բ» և «դ» ենթակետերում» բառերով.
17) Կանոնների 6.2 կետի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության ներկայացուցիչները հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ:».
18) Կանոնների 6.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կազմակերպության օգտագործած բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:».
19) Կանոնների 6.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և (կամ) Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող կազմակերպություններից իրավունք ունի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար՝ արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:».
20) Կանոնների 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե3» ենթակետով.
«ե3) եթե բնակիչ-բաժանորդը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,».
21) Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:».
22) Կանոնների 7.4 կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումը ստանալուց հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».
23) Կանոնների 7.5 կետում «7.3 կետի «դ» և «ե» ենթակետերում» բառերը փոխարինել «7.3 կետի «դ», «ե» ենթակետերում և 7.6 կետի «բ», «բ1» ենթակետերում» բառերով.
24) Կանոնների 8.3 կետի 3-րդ ենթակետում «գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրով)» բառերից հետո լրացնել «, սակագինը» բառը, իսկ «արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերից հետո՝ «նախորդ տարվա նույն ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով)» բառերը.
25) Կանոնների 10.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) այլ սպառողի սեփականությունը հանդիսացող գազատարին միանալու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:».
26) Կանոնների 10.10 կետում «վճարման անդորրագրի պատճենը» բառերը փոխարինել «վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը» բառերով.
27) Կանոնների 10.13 կետում «սույն կետում» բառերը փոխարինել «սույն կանոնների 10.12 կետում» բառերով.
28) Կանոնների 11.1 կետում «դրա» բառից հետո ավելացնել «տեխնիկական պայմանների մշակման, խոշորացված նախահաշվի կազմման,» բառերը.
29) Կանոնների 12.3 կետում «ԳՄՕԿ-ի 11-րդ գլխով» բառերը փոխարինել «ԳՄՕԿ-ի 9-րդ գլխով» բառերով.
30) Կանոնների 12.2.3 կետում «վճարման հաշվում» բառերը փոխարինել «հաշվարկային (վճարման) փաստաթղթում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|