ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 765-Ա
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 28-րդ կետը՝
Հաստատել «Հայոց ցեղասպանոթւյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. հունիսի 15 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 765-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| 
 Հ. Հովհաննիսյան  | 
 Կրթության և գիտության նախարարի տեղակալ  | 
| 
 Դ. Սարգսյան  | 
 Սփյուռքի նախարարի տեղակալ  | 
| 
 Վ. Վարդանյան  | 
 ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| 
 Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան  | 
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)  | 
| 
 Պետրոս վարդապետ Մանուկէան  | 
 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Մելքոնյան  | 
 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Ռ. Սաֆրաստյան  | 
 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Տեր-Մաթևոսյան  | 
 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)  | 
| 
 Հ. Խառատյան  | 
 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)  | 
| 
 Ռ. Հովհաննիսյան  | 
 «UCLA, Armenian genocide studies»-ի հիմնադիր (համաձայնությամբ)  | 
| 
 Ռ. Գևորգյան  | 
 Ֆրանսիահայ պատմաբան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Ռ. Մելքոնյան  | 
 Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Ավագյան  | 
 «ICOM ARMENIA»-ի (International Council of Museums) նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Հ. Գրիգորյան  | 
 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ  | 
| 
 Վ. Յակուբյան  | 
 ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |