Գլխավոր տեղեկություն
Համար
N 770-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.01/30(599) Հոդ.348
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2017
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60517404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 770-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածում՝

1) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրն ապահովում է թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների աշխատանքային պատշաճ վիճակը:

Հանձնաժողովը մինչև թեստավորման մեկնարկը մուտք է գործում և զննում թեստավորման սենյակը` համոզվելու համար, որ տարածքը պատշաճ վիճակում է, համակարգիչները և այլ սարքավորումները սարքին են՝ թեստավորման առաջադրանքները կատարելու համար:».

2) 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Մասնակիցը, թեստավորման սենյակ մուտք գործելուց հետո, իր հայեցողությամբ նստում է նախապես համարակալված սեղաններից մեկի մոտ:

Հանձնաժողովի քարտուղարն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է յուրաքանչյուր մասնակցի ինքնությունը և տվյալները փոխանցում է մրցույթը սպասարկող օպերատորին (այսուհետ՝ սպասարկող օպերատոր):

30. Հանձնաժողովի քարտուղարը բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին:

Էլեկտրոնային թեստավորման անցկացման դեպքում Հանձնաժողովի քարտուղարը թույլատրում է մասնակիցներին մուտքագրել իրենց ազգանունը, անունը, հայրանունը և «մուտք» ստեղնով մուտք գործել էլեկտրոնային համակարգ:

Եթե մասնակցի մուտքագրած տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն) չեն համապատասխանում լրացված դիմումի տվյալներին, էլեկտրոնային համակարգը տեղեկացնում է անհամապատասխանության մասին, և արգելափակում մուտքը թեստավորման համակարգ: Մուտք գործելուց հետո էլեկտրոնային համակարգն ակտիվացնում է առաջադրանքի ստացման հնարավորությունը:

Սպասարկող օպերատորը ծրագրի միջոցով բացում է մրցույթին դիմում ներկայացրած մասնակիցների ցուցակը:

Երբ մասնակիցը էլեկտրոնային համակարգում մուտքագրում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ցուցակում ակտիվանում է յուրաքանչյուր մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և անվան դիմաց գրանցվում է տվյալ մասնակցի սեղանի համարը:

31. Հանձնաժողովը հավաստիանալով, որ բոլոր մասնակիցները պատրաստ են և հասկացել են առաջադրանքի էությունը, սպասարկող օպերատորին հրահանգում է ձևավորել թեստավորման առաջադրանքը:

Ձևավորելուց հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի մոնիտորի վրա ստանում է թեստավորման առաջադրանքը (սահմանված համակարգչային ծրագրով ազդանշանը) և այդ պահից անցնում է առաջադրանքի կատարմանը:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:».

3) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի այն տարբերակը, որը համարում է ճիշտ` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային առաջադրանքի պատասխանների սյունակում: Մասնակիցը, մինչև առաջադրանքի պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել: Եթե մասնակիցը կատարել է առաջադրանքը մինչ կատարման համար սահմանված ժամանակի ավարտը կամ որևէ այլ պատճառով ցանկանում է լքել սենյակը, ապա այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին: Այնուհետև մասնակիցը պահպանում է առաջադրանքը, սեղմելով համապատասխան «պահպանել» ստեղնը` համոզվելով, որ էլեկտրոնային համակարգը գեներացրել և մոնիտորի վրա արտածել է առաջադրանքը հաջողությամբ պահպանված լինելու մասին ծանուցումը (ծանուցումը ստանալուց հետո աշխատանքում որևէ փոփոխություն կատարելը դառնում է անհնար), տպում է իր պատասխանների օրինակը, վերցնում և դուրս է գալիս սենյակից:

Սպասարկող օպերատորի համակարգչի մոնիտորի վրա արտածվում է տվյալ մասնակցի կողմից առաջադրանքն ավարտելու փաստը:».

4) 33-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե, այնուհետև 5 րոպե առաջ էլեկտրոնային համակարգը էկրանի համապատասխան հատվածում արտաբերում է հիշեցում` մնացած ժամանակի վերաբերյալ, իսկ ժամանակի ավարտից 1 րոպե առաջ արտաբերում է հիշեցում` առաջադրանքի կատարման արդյունքները պահպանելու անհրաժեշտության մասին:».

5) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Թեստավորման ընթացքում սենյակում է գտնվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գծով հերթապահ մասնագետը՝ էլեկտրոնային համակարգի և/կամ սարքավորումների սպասարկումն ապահովելու, համակարգչային տեխնիկայի կամ կապուղիների խափանումների դեպքում` դրանք արագ վերականգնելու և հետագայում նմանօրինակ տեխնիկական խնդիրների բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:».

6) 37-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրերը:».

8) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման հիմք չէ և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:».

9) 43-րդ կետը «ամփոփաթերթի վրա» բառերից հետո լրացնել «և այդ մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն» բառերով.

10) 45-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «Մասնակցի կողմից համապատասխան ցանկություն արտահայտելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի ցուցումով հերթապահ օպերատորն արտատպում է մասնակցի պահպանված առաջադրանքը, հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը, հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնում մասնակցին:» նախադասությունը:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան