Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1039
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1302-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող`» բառերը փոխարինել «, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած» բառերով.

2) որոշման 1-ին կետը 21-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ ենթակետով.

«22) աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը՝ համաձայն N 22 հավելվածի»` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման N 8 հավելվածում`

ա. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Միանվագ փոխհատուցման չափը 50.0 հազ. դրամից պակաս լինելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 50.0 հազ. դրամի չափով, իսկ 200.0 հազ. դրամից ավելի լինելու դեպքում` 200.0 հազ. դրամի չափով:»,

բ. 21.8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.8.1-ին կետով.

«21.8.1. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:»,

գ. 21.12-րդ կետում «Տարածքային կենտրոնն» բառերը փոխարինել «Գործակալությունը տարածքային կենտրոններից» բառերով,

դ. 39-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

ե. 42-րդ կետում «Տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Գործակալությունը» բառով.

4) որոշման N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

5) որոշման N 12 հավելվածում`

ա. 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.2-րդ կետով.

«13.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:»,

բ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Գործակալությունը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:»,

գ. 19-րդ կետի վերջին նախադասությունը «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ առնվազն երեք ամսով այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորվելու դեպքի» բառերով.

6) որոշման N 13 հավելվածում`

ա. 18.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.2-րդ կետով.

«18.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:»,

բ. 19-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով.

7) որոշման N 14 հավելվածի`

ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությունը «օր» բառից հետո լրացնել «անընդմեջ» բառով,

բ. 2-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.

«12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:»,

գ. 5-րդ կետի 18-րդ ենթակետում «վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա» բառերը փոխարինել «առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա» բառերով,

դ. 5-րդ կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.

«23) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:».

8) որոշման N 15 հավելվածի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

9) որոշման N 16 հավելվածում`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անմրցունակ անձը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երկու տարի ժամկետով: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:»,

բ. 23-րդ և 53-րդ կետերում «Տարածքային կենտրոնի կողմից» բառերը փոխարինել համապատասխանաբար «Ենթածրագիր 1-ի շրջանակներում» և «Ենթածրագիր 2-ի շրջանակներում» բառերով,

գ. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով.

«26.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

26.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:»,

դ. 27-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով, իսկ «կամ» բառը` «և» բառով,

ե. 55-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.1-ին և 55.2-րդ կետերով.

«55.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 2-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

55.2. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:»,

զ. 56-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով, իսկ «կամ» բառը` «և» բառով.

10) որոշման N 17 հավելվածի 21-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1302-Ն որոշման

 

«Հավելված N 22

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի (այսուհետ` անմրցունակ անձ) համար գործատուի մոտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է:

3. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով՝

1) ունի երեք և ավելի երեխա.

2) համարվում է միայնակ մայր.

3) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

4. Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

5. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կամ վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

6. Եթե անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Ծրագիրն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի միջոցով, որի արդյունքում գործատուի, անմրցունակ անձի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` օրինակելի ձևին (ձև N 1) համապատասխան: Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր: Մասնագիտական ուսուցում իրականացնելու նախապատվությունը տրվում է այն գործատուին, որը պատրաստակամ է ծրագրի ավարտից հետո անմրցունակ անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

9. Տարածքային կենտրոնի կողմից ծրագրին անմրցունակ անձի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում անմրցունակ անձի անհատական ծրագրում:

10. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է`

1) ծրագրում ընդգրկված անձանց՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում կրթաթոշակ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

2) գործատուի մոտ մասնագիտական ուսուցումը կազմակերպող՝ ուսուցանող մասնագետին՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

3) գործատուին մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով՝ միանվագ գումար՝ 30.0 հազ. դրամի չափով.

4) գործատուին գումար` գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

11. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները՝ ըստ տարածքային կենտրոնների:

12. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

13. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգում:

14. Ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում N 2 ձևին համապատասխան տեղեկանք՝ նախորդ ամսվա ընթացքում ծրագրին անմրցունակ անձանց մասնակցության, ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

16. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

17. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

18. Գործակալությունը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները և ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի և անմրցունակ անձանց բանկային հաշիվներին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

19. Ծրագրում ընդգրկված անձինք բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

20. Ծրագրում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է ծրագիրն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

21. Կրթաթոշակն անմրցունակ անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկանքի հիման վրա:

22. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

23. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության www.employment.am կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

24. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

25. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Տչ =

 Տն  + Տտ  - Ա
--------------------

 x 100%, որտեղ
 

Ուն + Ուտ

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն -ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ -ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ )` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ուն -ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող՝ նախորդ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

Ուտ -ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

27. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ  =

Տ – (Ա - Ատ)
--------------------

x 100%, որտեղ

Ու

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ու-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

28. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Օրինակելի ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

---------------------------

----- ---------------- 20---- թ.

 (կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ------------------------------------------------- ի, որը

             (ազգանունը, անունը, հայրանունը)

գործում է -------------------------------------------------------- հիման վրա, մի կողմից,

 

(կանոնադրության կամ լիազորագրի)

 

_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

 

այսուհետ՝ գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)


որը գործում է --------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

 

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(անմրցունակ անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 
այսուհետ՝ շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 22 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) նշվածի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող շահառուի` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն՝

1) գործատուն պարտավորվում է շահառուի համար կազմակերպել մասնագիտական ուսուցում, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անձամբ կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցումը.

2) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետով մասնակցել գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը՝ աշխատանքի վայրում աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին և գործատուին դրամական միջոցների տրամադրումը՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության, գործատուին և շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել գործատուին և շահառուին դրամական միջոցների տրամադրումը՝ պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի և շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուից ստանալու նախորդ ամսվա ընթացքում շահառուի հաճախումների (մասնակցության) մասին, ինչպես նաև գործատուի մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք.

2) գործատուից ստանալու պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին կատարված վճարումների մասին տեղեկություններ (վճարման ցուցակների պատճեններով կամ տեղեկանքով).

3) գործատուից պահանջելու շահառուին ընդգրկել մասնագիտական ուսուցմանը՝ առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպելու շահառուի աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու գործընթացը.

4) գործատուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 9-րդ կետով սահմանված և գործատուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում.

5) շահառուից ամբողջությամբ ստանալու պայմանագրի 10-րդ կետով սահմանված և շահառուին վճարված գումարը` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում.

6) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) պայմանագրի հիման վրա շահառուին ընդգրկել իր մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը` առավելագույնը վեց ամիս ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը.

2) ծրագիրն սկսելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը, տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում շահառուների հաճախումների (մասնակցության), ինչպես նաև իր մոտ մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ.

3) պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարից պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին վճարել հավելում՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ինչպես նաև վճարել գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

4) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

5) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով վերադարձնել պայմանագրի 9-րդ կետով սահմանված և իրեն վճարված ֆինանսական միջոցները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջելու տարածքային կենտրոնից չմիջամտել գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

2) ստանալու դրամական միջոցներ՝ պայմանագրի 9-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

4) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է՝

1) պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով մասնակցել Գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցմանը.

2) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետի մոտ աշխատանքային ունակություններ ու կարողություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացել բանկային հաշիվ և տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել պայմանագրի 10-րդ կետով սահմանված և իրեն վճարված կրթաթոշակի գումարը:

8. Շահառուն իրավունք ունի՝

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված շահառուի՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ստանալու կրթաթոշակ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին հավելում վճարելու համար՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով՝ միանվագ գումար 30.0 հազ. դրամի չափով.

3) գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար գումար:

10. Պայմանագրի համաձայն շահառուին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար:

11. Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերում նշված դրամական միջոցները գործատուին և շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 22 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

12. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13. Գործատուն և շահառուն պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են տարածքային կենտրոնին վերադարձնել պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված և իրենց վճարված գումարը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է մինչև պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն չի ընդգրկվում գործատուի մոտ կազմակերպված մասնագիտական ուսուցման ծրագրում՝ առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ գործատուն և (կամ) շահառուն թույլ են տվել պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից տարածքային կենտրոնին, գործատուին և շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության
__________________________________________________________________________

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը ---------------------------------------------------------------
Հեռ. --------------------------------------------------------------------------------
Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------
Հ/հ ---------------------------------------------------------------------------------
ի դեմս ----------------------------------------------------------------------------
__________________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

__________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

-------- ------------------- 20--- թ.

 

 Գործատու

__________________________________________________________________________

(գործատուի անվանումը)


Գտնվելու վայրը ---------------------------------------------------------------
Հեռ. -------------------------------------------------------------------------------
Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------
Հ/հ ---------------------------------------------------------------------------------
ՀՎՀՀ -----------------------------------------------------------------------------
ի դեմս -----------------------------------------------------------------------------

__________________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

__________________________________________________________________________

(ստորագրությունը)


Կ.Տ.

-------- ------------------- 20 ------թ.


 Շահառու

__________________________________________________________________________

(ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը --------------------------------------------------------
Հեռ. -----------------------------------------------------------------------------
Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------
__________________________________________________________________________

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)
__________________________________________________________________________

(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

-------- --------------------------- 20-----թ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

________________ ամսվա ընթացքում

 

աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրին աշխատաշուկայում անմրցունակ անձի (անձանց) մասնակցության և մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափի մասին
 

NN
ը/կ

Ծրագրին մասնակցած անձի անունը, ազգանունը, հայրանունը

Մասնակցած օրերի թիվը

Մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը

Մասնագիտական ուսուցման գործընթացը կազմակերպող մասնագետի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը

         
         
         
 

Գործատու

______________________

 ___________________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

     
 ------ ---------------------------20   թ.

Կ.Տ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1302-Ն որոշման

 

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական ուսուցման նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը.

2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին.

3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից:

7. Մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերով սահմանվում է, որ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն երաշխավորված` մասնագիտական ուսուցման տվյալ դասընթացն ապահովող մոդուլային ծրագիր:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել հինգ ամիսը՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական ուսուցման դասընթացների, որոնք իրականացվում են` հիմք ընդունելով անհատական ուսումնական պլանը:

9. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված գործազուրկներին՝ ըստ հաշվառման հերթականության: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տարածքային կենտրոնի համար եռամսյակային համամասնությամբ հաստատված՝ մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկման ենթակա անձանց թիվը գերազանցում է մասնագիտական ուսուցման դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող անձանց թիվը:

10. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տարածքային կենտրոն ներկայացված տեղեկատվության համաձայն մասնագիտական ուսուցումից հրաժարված կամ հեռացված ունկնդիրը կարող է փոխարինվել այլ անձով՝ մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

12. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, տեղեկությունների տրամադրում:

13. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ` նշելով մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկման ենթակա անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, յուրաքանչյուր մասնագիտության գծով պահանջ ներկայացրած գործատուի անվանումը, գործատուի կողմից ներկայացված մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացի կանխատեսվող վերջնաժամկետը:

14. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա կազմակերպում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը՝ կնքելով համապատասխան պայմանագիր սույն կարգի 6-րդ կետում նշված կազմակերպության հետ:

15. Գործակալությունը սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:

16. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր՝ օրինակելի ձևին համապատասխան:

17. Մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը գործակալություն է ներկայացնում տեղեկատվություն մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի և ձևի վերաբերյալ:

18. Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող՝ գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում:

19. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ՝ համաձայն նախապես ներկայացված մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման ժամանակացույցի:

20. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մասնագիտական ուսուցման դասընթացի արդյունքում ունկնդրին վկայական տալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացնում է տարածքային կենտրոն:

21. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

22. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (այսուհետ՝ նախարար)՝ հաստատման, և ծախսերի հաստատված նախահաշիվը տրամադրում գործակալությանը:

23. Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

 

24. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է գործակալությունը:

25. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկները բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

26. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է մասնագիտական ուսուցման դասընթացին մասնակցելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար: Ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

27. Կրթաթոշակն անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնին է տրամադրվում ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից՝ յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:

28. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է գործակալության կողմից տարածքային կենտրոնի ներկայացրած հայտի հիման վրա:

29. Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը ենթակա է ունկնդրի կողմից վերադարձման, եթե ունկնդիրը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով: Մասնագիտական ուսուցման դասընթացին չներկայանալու հարգելի պատճառները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով:

30. Ունկնդրի՝ ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում զբաղված լինելու (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու կամ նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին տարածքային կենտրոնին չտեղեկացնելու դեպքերի մասին տեղեկատվությունը պարզելուց հետո տարածքային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է գործակալությանը, որն էլ իր հերթին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ուսուցում իրականացնող կազմակերպությանը՝ մասնագիտական ուսուցման դասընթացից ունկնդրի հեռացման համար:

31. Ունկնդրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված պատճառներից բացի այլ պատճառով երեք անգամ դասընթացի չներկայանալու հիմքով մասնագիտական ուսուցման դասընթացից հեռացման դեպքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը տրամադրում է տարածքային կենտրոնին՝ ունկնդրին մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում կրթաթոշակ չվճարելու և ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը վերադարձնելու նպատակով:

 

IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

32. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ =

Տն + Տտ - Ա
--------------------

x 100%,

Ուն + Ուտ

 

որտեղ՝

Տչ -ն աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն -ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված՝ ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ -ն տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված՝ ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված՝ ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված՝ ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ )` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ուն -ն ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող՝ նախորդ տարում իրականացված ծրագրում ընդգրկված՝ մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

Ուտ -ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված՝ մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

33. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ =

Տ – (Ա - Ատ)
--------------------

x 100%,

Ու

 

որտեղ՝

Զկչ-ն կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ու-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

34. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

 

Oրինակելի ձև

 

Ու ղ ե գ ի ր  N---

մասնագիտական ուսուցման

 

 Տրվում է քաղ._______________________________________________________________ - ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 Մասնակցելու_______________________________________________________________ - ում

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

կազմակերպված մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և
որակավորման բարձրացման դասընթացին (նշել)`________________________________________

 

(մասնագիտության անվանումը)

 

_______________________________________________________ մասնագիտությամբ

 

դասընթացների սկիզբը

   

_____ ______________20   թ.

դասընթացների ավարտը

    

_____ ______________20   թ.:

     

Տարածքային կենտրոնի տնօրեն

_____________________

___________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)


_____ ________________20   թ.

 

-------------------------------------------------------կտրման գիծ---------------------------------------------------


Կտրոն թիվ __ուղեգրի

Քաղ._______________________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

1. ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացում` ____ _____________20   թ.

2. չի ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացում____________________________

______________________________________________________________________________
(նշել պատճառը)

 

Խնդրվում է ուսումնական տեղն զբաղեցնելու համար ուղարկել (չուղարկել) այլ ունկնդիր:

Կազմակերպության ղեկավար ____________________ ________________________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)


_____ ________________ 20   թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան