040.0986.17.10.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2001 թվականի N 986
քաղ. Երևան
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է).
բ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգը (կցվում է).
գ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը (կցվում է):
(1-ին կետը լրաց. 02.09.16 N 980-Ն)
2. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական գների հրապարակումը՝ նորմատիվ ակտերի տեղեկագրում, սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան հաստատել՝
ա) մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված հաշվարկ-հաշվետվության և հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի, ինչպես նաև նույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված միմյանց տրամադրվող տեղեկատվության և 8-րդ կետով նախատեսված ստուգման ակտերի ձևերը.
բ) մեկամսյա ժամկետում՝ «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկման մեթոդիկա» գերատեսչական նորմատիվ ակտը.
գ) երկամսյա ժամկետում՝ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ձևերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Երևանի քաղաքապետին՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել իրենց կառավարման ոլորտների այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեության ընթացքում առաջանում են շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրման ենթակա արտադրության և սպառման թափոններ:
(4-րդ կետը փոփ., լրաց. 22.01.09 N 83-Ն)
5. Հայլեռտեխհսկողությանը՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնք ունեն գրանցված շարժիչավոր լողամիջոցներ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 419 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
| |
բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման |
1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը:
2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման (այդ թվում՝ հաշվարկված վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը:
(2-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն)
3. Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են՝
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ հարկային մարմինները.
բ) Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ մաքսային մարմինները, իսկ ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ հարկային մարմինները.
գ) վճարի մյուս տեսակների համար՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
(3-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն, լրաց. 22.01.09 N 83-Ն, 23.10.14 N 1212-Ն, 02.09.16 N 980-Ն, խմբ. 05.10.17 N 1287-Ն)
4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետ՝ վճար վճարողներ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն, լրաց., փոփ. 28.04.11 N 493-Ն, խմբ. 23.10.14 N 1212-Ն, լրաց. 02.09.16 N 980-Ն, խմբ. 05.10.17 N 1287-Ն)
4.1. (կետն ուժը կորցրել է 05.10.17 N 1287-Ն)
5. Սույն կարգին համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելը պարտադիր չէ՝
ա) Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծողների համար` բացառությամբ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների.
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ իրենց պատկանող ավտոմեքենաներից, մեխանիզմներից և շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման մասով.
գ) ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր՝ մինչև մեկ տարի ժամկետով:
(5-րդ կետը լրաց. 23.10.14 N 1212-Ն, փոփ. 02.09.16 N 980-Ն, 05.10.17 N 1287-Ն)
6. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճար վճարողների ցանկը մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում է համապատասխան հարկային մարմիններ:
Լիազոր մարմինը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն կետում նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան հարկային մարմիններին է տրամադրում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
Սույն կետով նախատեսված ցանկերի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամաններով` նրանց լիազորությունների շրջանակներում:
(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 493-Ն, լրաց. 23.10.14 N 1212-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
7. Համապատասխան հարկային մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վճար վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների և առկա ապառքների մասին տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ներկայացնում են համապատասխան լիազոր մարմին:
(7-րդ կետը փոփ. 28.04.11 N 493-Ն, 05.10.17 N 1287-Ն)
8. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգումներ և ստուգման ակտերի պատճենները, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը 15-օրյա ժամկետում տրամադրում է համապատասխան հարկային մարմիններին: Օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմինը սույն կետով սահմանված կարգով ներկայացվող ստուգմանը վերաբերող նյութերում ներառում է նաև ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով):
Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգման ակտերի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:
(8-րդ կետը փոփ., լրաց. 22.01.09 N 83-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
8.1. Օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) չափագրման նպատակով հարկային մարմնի ներկայացրած հարցման հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմին հարցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին (սույն կարգի 8-րդ կետին համապատասխան տրամադրված չլինելու դեպքում) տրամադրում է վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (եթե այդպիսիք գծագրվել են այդ ժամանակահատվածում): Չափագրումների արդյունքով արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, հարկային մարմինները չափագրման ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:
(8.1-ին կետը լրաց. 22.01.09 N 83-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
9. Օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների վճարումն ապահովվում է դատական կարգով՝ հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
10. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունն ստուգելու նպատակով լիազոր և հարկային մարմինները կարող են վճար վճարողների մոտ կատարել համատեղ թեմատիկ ստուգումներ:
(10-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն, 05.10.17 N 1287-Ն)
10.1. Օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող` օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ինչպես նաև իրացման փաստացի գների չափագրումներին անհրաժեշտության դեպքում իրենց համաձայնությամբ կարող են ներգրավվել բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչ կամ անկախ փորձագետ:
(10.1-ին կետը լրաց. 22.01.09 N 83-Ն)
11. Բնօգտագործման վճար վճարող ֆիզիկական անձինք, մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը, հայտ (N 1 ձևը կցվում է) են ներկայացնում լիազոր մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ:
Լիազոր մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար:
(11-րդ կետը փոփ. 05.10.17 N 1287-Ն)
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտի աջ մասը և անդորրագիրը մնում են ֆիզիկական անձանց մոտ, իսկ ձախ մասը՝ լիազոր մարմնի մոտ:
(12-րդ կետը փոփ. 05.10.17 N 1287-Ն)
13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան բնական պաշարների իրացման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում են հարկային մարմինները:
14. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս մաքսային մարմիններն ստուգում են օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողի կատարած վճարի հաշվարկը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կատարելով նշված հաշվարկում, վերահսկում, որպեսզի վճար վճարողի կողմից ապահովվի բանկային համակարգի միջոցով վճարի (լրավճարի) վճարումը:
15. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումից հետո վճարման հանձնարարականի մեկ օրինակը պահվում է վարորդի մոտ՝ հետագայում վճարման փաստը հավաստելու նպատակով:
16. Եթե վճար վճարողները սահմանված կարգով օգտվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնություններից, ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողներին, համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, մաքսային մարմինների կողմից տրվում է արտոնության հավաստագիր (N 2 ձևը կցվում է), որը պահվում է վարորդի մոտ՝ հետագայում վճարի արտոնությունը հավաստելու նպատակով:
17. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կտրում են օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնության հավաստագրերի վերին մասը՝ կտրման գծի երկայնքով, որից հետո այդ հավաստագրերը չեն կարող օգտագործվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վճարի արտոնության իրավունքը հավաստելու համար:
18. Մաքսային մարմինները համապատասխան գրանցամատյանում (N 3 ձևը կցվում է) նշում են սույն կարգի 16-րդ կետին համապատասխան տրված վճարի արտոնության հավաստագրերի հաշվառման մասին տվյալները:
19. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումը և վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
(19-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 83-Ն)
20. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ) վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն ու վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
(20-րդ կետը փոփ. 28.04.11 N 520-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 28.04.11 N 520-Ն)
22. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն ու վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը, որը շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում է համապատասխան գործերին:
(22-րդ կետը փոփ. 05.10.17 N 1287-Ն)
Ձև N 1
|
|
(ձևը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 08.12.16 N 1255-Ն, 05.10.17 N 1287-Ն)
Ձև N 2
Ա Ր Տ Ո Ն ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
__________________________մակնիշի_____________________________________համարանիշի |
_______________________________________________________________________________ |
տրանսպորտային միջոցով երթևեկողը՝ հանդիսանալով՝ |
□ ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի |
աշխատող |
_________________________________________________________ |
ավտոմոբիլային տրանսպորտով բարեգործական ծրագրերի շրջանակներում |
դրող | _________________________________________________________________________________, (ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը) |
□ ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխա- |
դրող | ______________________________________________________________________, (ՌԴ-ի ռազմակայանների տնօրինության կողմից տրված տեղեկանքի համարը և ամսաթիվը) |
ազատված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարից: |
—— ——————————— 200 թ. |
Կ.Տ. |
_________________________ |
_________________________ |
Ձև N 3
N/N |
Վճար վճարողի |
Հավաս-տագրի համարը |
Հավաստա- |
Հավաստագիր |
Ավտոմեքե-նայի մակնիշը |
Պետական |
Գրանցման |
Գրան- |
____________________
* Ըստ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի 16-րդ կետի:
(կարգը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն, լրաց., փոփ. 22.01.09 N 83-Ն, 28.04.11 N 493-Ն, փոփ. 28.04.11 N 520-Ն, լրաց., խմբ. 23.10.14 N 1212-Ն, փոփ. 08.12.16 N 1255-Ն, լրաց., փոփ. 02.09.16 N 980-Ն, խմբ., փոփ. 05.10.17 N 1287-Ն)
| |
բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման |
1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների (այսուհետև՝ վճար վճարողների) հաշվառման կարգը:
2. Վճար վճարողների հաշվառման (այդ թվում՝ պետական մարմինների կողմից սույն կարգին համապատասխան գործողությունների չկատարման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները:
(2-րդ կետը փոփ. 28.04.11 N 493-Ն)
3. Բնապահպանական վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճար վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ սույն կարգին համապատասխան պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրված տեղեկությունների համաձայն:
4. Բնօգտագործման վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ ըստ համապատասխան իրավական ակտերի, իսկ առանձին դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ներկայացված հայտերի համաձայն:
(4-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, լրաց. 28.04.11 N 493-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
5. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները:
6. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար հաշվառման են վերցվում սույն կարգը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշման 4-րդ կետի համաձայն ներկայացված արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրող կազմակերպությունների ցանկում ընդգրկված իրավաբանական անձինք:
7. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետումների համար հաշվառման են վերցվում`
ա) ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ կեղտաջրեր թափող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք,
բ) ջրահեռացման ցանցով կեղտաջրերի (բացառությամբ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի) արտանետումներ իրականացնող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ջրահեռացման ցանցն սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութերի և միացությունների արտանետումների մասով: Մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են վերցվում վնասակար նյութերի և միացությունների արտանետումների ամբողջ ծավալով:
(7-րդ կետը խմբ. 12.01.06 N 11-Ն)
8. Եթե հարկային մարմինները վճար վճարողների մոտ կատարվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ հայտնաբերում են կամ ունեն տեղեկություններ այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա համապատասխան լիազոր մարմինը տվյալ տնտեսավարող սուբյեկտին վերցնում է հաշվառման:
(8-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն, 28.04.11 N 493-Ն)
9. Եթե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել կամ ստացել է տեղեկություններ այն մասին, որ տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա այդ տեղեկությունները ճշտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տվյալ անձը վերցվում է հաշվառման:
(9-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, լրաց. 28.04.11 N 493-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
10. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վճար վճարողների մասին տեղեկությունները (իրավաբանական անձանց անվանումը կամ ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, ինչպես նաև նրանց հասցեն, վճարվելիք վճարատեսակները և այլն) գրանցում է վճար վճարողների հաշվառման մատյանում և յուրաքանչյուր վճարողի համար վարում առանձին գործ:
(10-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 28.04.11 N 493-Ն, 05.10.17 N 1287-Ն)
(կարգը խմբ. 12.01.06 N 11-Ն, փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն, փոփ., լրաց. 28.04.11 N 493-Ն, փոփ. 05.10.17 N 1287-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների (այսուհետ նաև` վճար վճարողներ) կողմից «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներով սահմանված հաշվարկ-հաշվետվությունները (այսուհետ` հաշվարկ-հաշվետվություն) էլեկտրոնային եղանակով լիազոր և հարկային մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող «էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում», «էլեկտրոնային թվային ստորագրություն» և «էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ» հասկացություններն ունեն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված իմաստները:
3. Հաշվարկ-հաշվետվությունները, սույն կարգին համապատասխան, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգին համապատասխան հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող վճարողները (այսուհետ` վճար վճարողներ), որոնք՝
1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան՝ հարկային մարմնից պետք է ստանան էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը).
2) հարկային մարմնի հետ պետք է կնքեն հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր: Պայմանագրում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալներն ու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, վճար վճարողի և լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում վճար վճարողի կողմից հաշվարկ-հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացված լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ:
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների համար:
5. Վճար վճարողն էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու համար հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնում էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան և ընտրում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը, որը բաղկացած է դիմային մասից ու հավելվածից:
6. Վճար վճարողը լրացնում է հաշվարկ-հաշվետվության հավելվածը (վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար, մակերևութային ջրերի օգտագործման համար, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար, կենսապաշարների օգտագործման համար, պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար), որը պետք է ներկայացվի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին)` գրանցման: Հաշվետու ժամանակաշրջանում բացառապես շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության ու իրացման և (կամ) Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման ու իրացման համար բնապահպանական վճար վճարող համարվելու դեպքում դիմային մասում կատարվում է համապատասխան նշում, որի դեպքում հավելվածը՝ լիազոր մարմնի գրանցման համար կարող է չլրացվել: Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվարկ-հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
7. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով լրացվում և ներկայացվում է ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
8. Լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկ-հաշվետվություն (այդ թվում` ճշտված) չի կարող ներկայացվել: Հարկային մարմնի կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկ-հաշվետվություն (այդ թվում` ճշտված) չի կարող ներկայացվել:
9. Հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում հարկային մարմնի՝ հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում, որում նշվում են ստացման ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու օր՝ բացառությամբ սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերի:
10. Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին):
11. Եթե լիազոր մարմնում գրանցման համար ներկայացված հաշվարկ-հաշվետվության (այդ թվում` ճշտված) հավելվածը գրանցման առումով ենթակա է ճշտման, ապա լիազոր մարմինն այն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով գրավոր ծանուցում է վճարողին` միասնական հաշվարկ-հաշվետվության ճշտման անհրաժեշտության մասին: Վճարողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով լրացնում և ներկայացնում է ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
12. Եթե հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացվել է սույն կարգի 8-րդ կետում նշված պահանջների խախտմամբ, ապա լիազոր մարմինն այն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին և հարկային մարմնին: Սույն կետում նշված դեպքում հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) համարվում է չընդունված հարկային մարմնի` հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգում:
13. Վճար վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի՝ իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Վճար վճարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունները (դրա բաղկացուցիչ մաս կազմող դիմային մասը և հավելվածը) փոփոխման ենթակա չեն:
14. Էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
(կարգը լրաց. 02.09.16 N 980-Ն, խմբ. 05.10.17 N 1287-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|