Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2017 թվականի N 744-Ա

 

«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումներով տրամադրված միջոցների 7,783,282 հազ. դրամ մնացորդից 7,770,000 հազ. դրամը ներդնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ դրան համարժեք, վարկային կազմակերպության 49.1 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու նպատակով.

2) «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր և ներդրված գումարների հաշվին՝ տեղաբաշխման միջոցով, վերջինից ձեռք բերել 370 հատ հասարակ և 370 հատ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 7,000 հազ. դրամ և 14,000 հազ. դրամ (ընդհանուր 7,770,000 հազ. դրամ) շուկայական արժեքով.

3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և վերջիններիս ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանք համապատասխանեցնելով փոփոխված որոշումներին:

(1-ին կետը խմբ. 07.09.17 N 1092-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2017, N 1092-Ա 12.09.2017, N 744-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան