ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԴԱՍՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՅԱԼ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2007 թվականի նոյեմբերի 22-ին Աշգաբատում ստորագրված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց կարգավիճակին հավասար դասվող անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» 1993 թվականի մարտի 12-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|