ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
31 հոկտեմբերի 2017 թ. |
N 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 182-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 193-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 472-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 304-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N 182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 2-րդ կետում «3-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:»:
2. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի «Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N 193-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) 2-րդ կետում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի,» բառերը.
2) լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:».
3) լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:»:
3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N 472-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 2-րդ կետում «3-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:»:
4. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու, լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 304-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2015 թ. |
N 304-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 2-րդ մասի ա), գ), դ), ե) և է) կետերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի, պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ընդ որում` մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում կազմակերպության գործադիր մարմնի ընտրությունը (նշանակումը) կազմակերպության գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վերջիններս նախապես համաձայնեցնում են Երևանի քաղաքապետի հետ:
3. Երևանի ենթակայության կազմակերպության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
5. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ի «Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 5551-Ա որոշումն ու «Աջափնյակի շախմատի դպրոց» և «Դավթաշենի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 76-Ա որոշման 3-րդ կետը։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
2015 թ. մարտի 18 Երևան» |
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
2017 թ. հոկտեմբերի 31 Երևան |
«Հավելված Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N 304-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
»: |