Գլխավոր տեղեկություն
Համար
N 1178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2017 թվականի N 1178-Ա

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-25-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) պաշտոնական պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ աջակցել միջոցառումների շրջանակներում անցկացվող մշակութային ծրագրերի իրականացմանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիստի անցկացման վայրում շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի ներկայությունը` անհրաժեշտության դեպքում մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերի և նիստի մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման, հյուրերի կեցության և ներկայացուցչական, ինչպես նաև արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

(8-րդ կետը խմբ. 20.10.17 N 1201-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 18

Երևան