Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-05.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.962
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1208-Ն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) դասվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մասով վճարված ակցիզային հարկի գումարների (այսուհետ` գումար) փոխհատուցման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ձեռք բերված է համարվում սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքները։

3. Սույն կարգի իմաստով արդյունաբերական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) են համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

4. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են այն կազմակերպություններին, որոնք ապրանքները կօգտագործեն բացառապես սույն կարգի 3-րդ կետում նշված գործունեության իրականացման նպատակով:

5. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված ապրանքների մասով:

6. Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ապրանքներ ձեռք բերող կազմակերպությունը թղթային կրիչով, փոստային կապի միջոցով պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի, ապրանքները ձեռք բերելուց կամ ներմուծելուց հետո վեց ամսվա ընթացքում:

7. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված կազմակերպության լիազորած անձի կողմից.

2) ապրանքի ձեռքբերումը հաստատող հետևյալ փաստաթղթերի պատճենները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման դեպքում դիմումին կից ներկայացվում է մատակարարի կողմից դուրս գրված՝ ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող հաշվարկային փաստաթուղթ, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագիր, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծումների դեպքում` մաքսային հայտարարագիր.

3) ապրանքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն N 5 ձևի:

8. Դիմումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ուսումնասիրության։

9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 4 ձևի, դիմումատուի կողմից իրականացվող գործունեության՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ՝ կցելով դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը։

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում եզրակացություն՝ համաձայն N 3 ձևի։

11. Դիմումի մերժման հիմք են՝

1) մատակարարի ներմուծողի կողմից ակցիզային հարկի գումարի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության բացակայությունը.

2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ դիմումի ներկայացումը։

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխհատուցում է կազմակերպությանը կամ մուտքագրում է միասնական գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Ձև N 1

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել իմ կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ______________ ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարած _________դրամ ակցիզային հարկը, որից՝ __________ դրամը մուտքագրելով միասնական հաշվին և (կամ) __________ դրամը փոխանցելով կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին։

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ————

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն___________________

 

Իրավաբանական անձի գործունեության դասակարգչի կոդը _____________

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

Ա Պ Ր Ա Ն Ք Ն Ե Ր Ի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Անվա-նումը

Չափի միա-վորը

Ձեռք- բերման քանակը

Ծագման/ արտա-հանման
երկիրը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդհա-նուր արժեքը
(դրամ)

Վճարված ակցիզային հարկը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N________

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն ______________________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված _______________________ ակցիզային հարկի գումարները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին և (կամ) ____________ դրամը ենթակա է փոխանցման կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N___________ հաշվեհամարին:

 

_________________________ 201  թ.

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 4

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N________

 

«.....» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 875-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ «B», «C», «D» և «E» ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի համաձայն ___________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից իրականացվող գործունեությունը համապատասխանում է (չի համապատասխանում) նշված հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը։

 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը)

2. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն

 

3. Գրանցման (հաշվառման) կոդը

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Ապրանքի

 

անվա-նումը

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

ձեռքբերման ժամկետը/ փաստաթղթի համարը

օգտագործման նպատակը

օգտագործված քանակը

Մնացորդը

           

__________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2023, N 652-Ն 05.05.2023, N 1208-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան