Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2017 թվականի N 931-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագրի 5-րդ կետով նախատեսված՝ «Դատաքննության հատուկ կարգի կիրառման դատական պրակտիկայի վերլուծում» թեմայով «Կլոր սեղանին» մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2017 թ. օգոստոսի 18

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 18-ի N 931-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-18-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Բաղդասարյան

 

- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ

 

Ա. Աֆանդյան

- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ

 

Ս. Յուզբաշյան

- ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ