Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 982-Ա

 

«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ ու 24-րդ հոդվածներին, 67-րդ հոդվածի 1-ին և 68-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 80.140.00374) «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը` 222.130.00056)՝ միացման ձևով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վեցամսյա ժամկետում ՝

1) Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «Գառնի-Լեռ» բաց բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին և կողմ քվեարկել ընկերության վերակազմակերպմանը՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միացման վերաբերյալ որոշմանը համապատասխան.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման գործընթացի իրականացումը, «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման և «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման կատարումը.

3) սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան