ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2017 թվականի N 1116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել վերապատրաստման ծառայությունների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա ծառայության ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 1116-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
CPV կոդը |
Գնման առարկայի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ընդամենը՝ նախահաշվային գինը |
1. |
79631200/1 |
աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ |
դրամ |
1 |
37016,5 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|