ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2017 թվականի N 1047-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին 2017 թվականի սեպտեմբերի 19-22-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և ազգաբնակչության սոցիալական պաշտպանության նախարարության կողմից համատեղ կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Սահակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|