Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.09.2017-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/58(357) Հոդ.1200
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2004 թվականի N 1398-Ն

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.07.11 N 1052-Ն)

գ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., խմբ. 21.07.11 N 1052-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կիրառվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` համաձայնագիր) անմիջականորեն գործելն ապահովելու և այդ համաձայնագրերի որոշ դրույթների գործնական կիրառումը կանոնակարգելու նպատակով:

2. Համաձայնագրի համաձայն` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով հարկային գործակալին ներկայացնում է գործող համաձայնագրի իմաստով այդ մյուս պետության ռեզիդենտ հանդիսանալու մասին տեղեկանք (այսուհետ` ռեզիդենտության տեղեկանք), որում պետք է նշված լինի, որ ոչ ռեզիդենտը նշված տարում տվյալ երկրի ռեզիդենտն է` Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրի միջև կնքված «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրի համաձայն:

Ռեզիդենտության տեղեկանք է համարվում նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգից արտածված փաստաթուղթը, եթե այն համապատասխանում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին: Այն դեպքում, երբ օտարերկրյա պետության ներքին օրենսդրության կանոններին համաձայն տրամադրված ռեզիդենտության տեղեկանքը (այդ թվում` նաև էլեկտրոնային եղանակով) չի համապատասխանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը կարող է ճշտել այդ փաստաթղթի իսկությունը` համապատասխան օտարերկրյա իրավասու մարմին հարցում կատարելու միջոցով:

(2-րդ կետը լրաց. 07.09.17 N 1086-Ն)

3. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից օրենքով փաստացի պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկի գումարի և համաձայնագրով նախատեսված դրույքաչափով պահման (գանձման) ենթակա հարկի գումարի միջև առաջացած դրական տարբերությունը հետ ստանալու նպատակով ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) վերադաս հարկային մարմին է ներկայացնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումը` համաձայն ձևի:

4. Ռեզիդենտության տեղեկանքը կամ սերտիֆիկատ-դիմումը հաստատվում է միմիայն համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող օտարերկրյա պետության ֆինանսական (հարկային) մարմնի կողմից: Դրանք ամրագրվում են համապատասխան ֆինանսական (հարկային) մարմնի կնիքով և իրավասու պաշտոնատար անձի ստորագրությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեզիդենտության փաստը հիմնավորվում է էլեկտրոնային համակարգի միջոցով: Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, օտարերկրյա պետության տարածքում գրանցման (հաշվառման) մասին վկայականը (ինկորպորացիայի սերտիֆիկատ) կամ քաղվածքն առևտրային ռեեստրից, չեն կարող դիտվել որպես համաձայնագրի իմաստով ռեզիդենտության փաստը հաստատող փաստաթղթեր:

(4-րդ կետը լրաց. 07.09.17 N 1086-Ն)

5. Ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված ռեզիդենտության տեղեկանքը գործում (վավերական) է տեղեկանքում նշված ռեզիդենտության տարվա համար և հիմք է այդ տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից, համաձայնագրի դրույթների համաձայն, հարկ չպահելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով պահելու համար:

6. Ոչ ռեզիդենտին եկամուտ վճարած հարկային գործակալի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացվող` ոչ ռեզիդենտին վճարած եկամուտներից առաջացած հարկերի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումը փաստացի սկսելուց հետո ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ռեզիդենտության տեղեկանքը հաշվի չի առնվում:

 

Ձև

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ____________________________________ ՄԻՋԵՎ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
CONVENTION FOR THE AVOIDANCE OF DOUBLE TAXATION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND
СОГЛАШЕНИЕ ОБ ИЗБЕЖАНИИ ДВОЙНОГО НАЛОГООБЛОЖЕНИЯ МЕЖДУ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ И


ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ
CERTIFICATE-APPLICATION
СЕРТИФИКАТ - ЗАЯВЛЕНИЕ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)
ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
FOR REFUND OF A TAX WITHHELD FROM INCOME FROM ARMENIAN SOURSES’
AND PAYED TO STATE BAUDGET 
 НА ВОЗВРАТ НАЛОГОВ, ИЗЪЯТЫХ С ДОХОДОВ, ПОЛУЧЕННЫХ ИЗ АРМЯНСКИХ ИСТОЧНИКОВ

I. ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԸ 

RECIPIENT OF INCOME

  ПОЛУЧАТЕЛЬ ДОХОДА

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ____________________________________________________________
NAME, SURNAME

ИМЯ, ФАМИЛИЯ (В СЛУЧАЕ ОРГАНИЗАЦИЙ - НАЗВАНИЕ)


2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)
ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ____________________________________________________________________________
PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)
OR CERTIFICATE OF INCORPORATION
NO DATE OF ISSUE
ПАСПОРТ (УДОСТОВЕРЯЮЩИЙ ДОКУМЕНТ) ИЛИ СВИДЕТЕЛЬСТВО О
РЕГИСТРАЦИИ, ДАТА ВЫДАЧИ __________________________________________________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) _________________________________________________________
PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY)
МЕСТОНАХОЖДЕНИЕ (МЕСТО ПРОЖИВАНИЯ)
______________________________________________________________________________________________________________________

 

II. ԵԿԱՄՈՒՏ ՎՃԱՐՈՂԸ
PAYER OF INCOME
ПЛАТЕЛЬЩИК ДОХОДА

               

ՀՎՀՀ /TAXPAYER'S IDENTIFICATION NUMBER /УЧЕТНЫЙ НОМЕР НАЛОГОПЛАТЕЛЬЩИКА

 

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ____________________________________________________________
NAME, SURNAME
ИМЯ, ФАМИЛИЯ (В СЛУЧАЕ ОРГАНИЗАЦИЙ – НАЗВАНИЕ)

 

2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)
ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ __________________________________________________________________________
PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)
OR CERTIFICATE OF INCORPORATION
NO DATE OF ISSUE
ПАСПОРТ (УДОСТОВЕРЯЮЩИЙ ДОКУМЕНТ) ИЛИ СВИДЕТЕЛЬСТВО О
РЕГИСТРАЦИИ, ДАТА ВЫДАЧИ
_________________________________________________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ)
PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) ___________________________________________________________
МЕСТОНАХОЖДЕНИЕ (МЕСТО ПРОЖИВАНИЯ)_________________________________________________________________________

III. ԵԿԱՄՈՒՏԸ
/ TYPE OF INCOME/ ВИД ДОХОДА

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ՀԱՄԱՐԸ ԵՎ
ԱՄՍԱԹԻՎԸ
NUMBER AND DATE OF
THE CONTRACT НОМЕР И ДАТА ДОГОВОРА

ԵԿԱՄՏԻ
ՏԵՍԱԿԸ
TYPE OF THE INCOME
ВИД ДОХОДА

ԵԿԱՄՏԻ
ՎՃԱՐՄԱՆ
(ՓՈԽԱՆՑՄԱՆ) ԱՄՍԱԹԻՎԸ
DATE OF PAYMENT OF
INCOME
ДАТА ВЫПЛАТЫ (ПЕРЕЧИСЛЕНИЯ) ДОХОДА

ԵԿԱՄՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՐԿԻ ՊԱՀՈՒՄԸ
GROSS AMOUNT OF THE INCOME
СУММА ДОХОДА ДО УДЕРЖАНИЯ НАЛОГА

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԻ ԱՐԺՈՒՅԹԸ
CURRENCY OF PAYED INCOME
ВАЛЮТА ВЫЛАЧЕННЫХ ДОХОДОВ

ՊԱՀՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ
(ՀՀ ԴՐԱՄ)
THE AMOUNT OF TAX WITHHELD
(IN ARMENIAN DRAMS)
СУММА УДЕРЖАННОГО НАЛОГА
(В ДРАМАХ РА)

ՀԱՄԱՁԱՅ-ՆԱԳՐՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ
(ՀՀ ԴՐԱՄ)
TAXABLE AMOUNT UNDER THE TREATY (IN ARMENIAN DRAMS)
СУММА НАЛОГА ПО СОГЛАШЕНИЮ
(В ДРАМАХ РА)

ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ
(ՀՀ ԴՐԱՄ)
TOTAL AMOUNT
TO BE REIMBURSED (IN ARMENIAN DRAMS)
СУММА НАЛОГА, ПОДЛЕЖАЩАЯ ВОЗВРАТУ
(В ДРАМАХ РА)

1

2

3

4

5

6

7

8

               

ԸՆԴԱՄԵՆԸ
TOTAL / ИТОГО

         

IV. ԳՈՒՄԱՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԱՆՑԵԼ
THE AMOUNT IS TO BE REMITTED TO
СУММА ДОЛЖНА БЫТЬ ПЕРЕЧИСЛЕНА В

1. ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
NAME OF BANK
НАЗВАНИЕ БАНКА ___________________________________________________________________________________

 

2. ՎԱՅՐԸ (ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՍՑԵՆ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ)
PLACE (COUNTRY, ADDRESS, TEL)
МЕСТОНАХОЖДЕНИЕ (СТРАНА, АДРЕС, ТЕЛЕФОН) _____________________________________________________

 

3. ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ԲԱՆԿՈՒՄ
NUMBER OF THE BANK ACCOUNT
НОМЕР БАНКОВСКОГО СЧЕТА _______________________________________________________________________

 

ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ
I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE
ДАННЫМ УДОСТОВЕРЯЮ ВЕРНОСТЬ УКАЗАННЫХ СВЕДЕНИЙ

 

________________________________
(լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

________________________________
(ստորագրությունը)

DATE AND PLACE/МЕСТО И ВРЕМЯ ЗАПОЛНЕНИЯ

STAMP /ПЕЧАТЬ

SIGNATURE/ПОДПИСЬ

V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ

NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY / МЕСТО ДЛЯ ОТМЕТОК УПОЛНОМОЧЕННОГО
ФИНАНСОВОГО ИЛИ НАЛОГОВОГО ОРГАНА ИНОСТРАННОГО ГОСУДАРСТВА

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ Է
IT IS HEREBY CONFIRMED THAT THE

_____________________________ ՌԵԶԻԴԵՆՏ

(պետության անվանումը)

CLAIMANT HAS RESIDENCY IN NAME OF COUNTRY / НАЗВАНИЕ ГОСУДАРСТВА
УДОСТОВЕРЯЮ, ЧТО ЗАЯВИТЕЛЬ ЯВЛЯЛСЯ РЕЗИДЕНТОМ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ
BETWEEN THE REPUBLIC
____________________________________ ՄԻՋԵՎ

(պետության անվանումը)

OF ARMENIA AND NAME OF COUNTRY / НАЗВАНИЕ ГОСУДАРСТВА
В ЦЕЛЯХ СОГЛАШЕНИЯ МЕЖДУ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ И

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ՈՐՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԵԿԱՄՈՒՏԸ
IN THE SENSE IMPLIED IN THE CONVENTION FOR THE AVOIDANCE OF DOUBLE TAXATION WITHIN THE PERIOD IN WHICH THE INCOME WAS DERIVED 
ОБ ИЗБЕЖАНИИ ДВОЙНОГО НАЛОГООБЛОЖЕНИЯ, В ПЕРИОД, В КОТОРЫЙ ДОХОД БЫЛ ПОЛУЧЕН

 

________________________________
(լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

DATE AND PLACE/МЕСТО И ВРЕМЯ ЗАПОЛНЕНИЯ

STAMP /ПЕЧАТЬ

SIGNATURE, NAME, SURNAME /ПОДПИСЬ,ИМЯ, ФАМИЛИЯ

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄԸ
NOTE OF THE REPUBLIK ARMENIA TAX AUTHORITY
ОТМЕТКА НАЛОГОВОГО ОРГАНА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ


ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ______________________________________________________________
SUBJECT TO REFUND FROM BUDGET
ПОДЛЕЖИТ ВОЗВРАТУ ИЗ БЮДЖЕТА
___________________________________________________________________________ՀՀ դրամ 

(գումարը` թվերով և տառերով)

THE AMOUNT WITH LETTERS AND NUMBERS/ СУММА ЦИФРАМИ И ПРОПИСЬЮ  

 

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ________________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
HEAD OF THE TAX INSPECTION OF THE STATE REVENUE COMMITTEE
OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA

НАЧАЛЬНИК НАЛОГОВОЙ ИНСПЕКЦИИ КОМИТЕТА ГОСУДАРСТВЕННЫХ
ДОХОДОВ ПРИ ПРАВИТЕЛЬСТВЕ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

_____   ____________________ 20  թ.

________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.
STAMP
/ПЕЧАТЬ

SIGNATURE, NAME, SURNAME /ПОДПИСЬ,ИМЯ,
ФАМИЛИЯ

(ձևը խմբ. 21.07.11 N 1052-Ն)

(հավելվածը խմբ. 21.07.11 N 1052-Ն, լրաց. 07.09.17 N 1086-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(հավելվածն ուժը կորցրել է 21.07.11 N 1052-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 (կարգը խմբ. 21.07.11 N 1052-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սերտիֆիկատ-դիմումը լրացվում է 4 օրինակից:

2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`

1) 1-ին օրինակը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` համաձայնագիր) իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.

2) 2-րդ օրինակը` դիմողի համար.

3) 3-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար.

4) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար:

3. Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:

4. Համաձայնագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից հաստատված սերտիֆիկատ-դիմումի չորս օրինակները կամ դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումները և Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկանքը ներկայացվում են վերադաս հարկային մարմին: Վերադաս հարկային մարմինն ուսումնասիրում է սերտիֆիկատ-դիմումի լրացման ամբողջականությունը: Սերտիֆիկատ-դիմումը թերի լրացված լինելու դեպքում այն վերադարձվում է դիմողին: Սերտիֆիկատ-դիմումն ամբողջական լրացված լինելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով տրվում է ուսումնասիրության գրավոր հանձնարարագիր՝ ոչ ուշ, քան վերադաս հարկային մարմին դիմելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Ուսումնասիրությունում ընդգրկվում են վերադաս հարկային մարմնի և դիմողին հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչության համապատասխան աշխատողներ: Ուսումնասիրության մասին տեղեկանքը և ներկայացված սերտիֆիկատ-դիմումները փոխանցվում են եկամուտներ վճարած հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչություն, որը 5-օրյա ժամկետում առձեռն կամ պատվիրված նամակով դիմողին է տրամադրում տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով հաստատված սերտիֆիկատ-դիմումների երեք օրինակները կամ սերտիֆիկատ-դիմումները չհաստատելու վերաբերյալ գրավոր հիմնավորումը:

6. Սերտիֆիկատ-դիմումները հաստատվում են, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`

1) սերտիֆիկատ-դիմումում պահանջվող հարկի գումարի վերադարձը բխում է համաձայնագրի դրույթներից.

2) ավարտված է սերտիֆիկատ-դիմումում նշված պայմանագրով նախատեսված գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, եթե նշված գործունեության իրականացման ժամկետից է կախված Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրի համաձայն դիմողի՝ մշտական հաստատություն ունենալու հանգամանքը.

3) սերտիֆիկատ-դիմումի I և II բաժիններում, ինչպես նաև III բաժնի 1-ին սյունակում նշված տվյալները համապատասխանում են եկամուտ վճարող հարկային գործակալի հաշվապահական և հարկային հաշվառման փաստաթղթերում առկա տվյալներին.

4) հարկի գումարներն օրենքով սահմանված կարգով պահվել (գանձվել) են վճարման աղբյուրի մոտ՝ դիմողին վճարված ամբողջ (համախառն) գումարից և վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Դիմողը հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով հաստատված սերտիֆիկատ-դիմումի մեկ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` հարկի գումարները հետ ստանալու նպատակով:

8. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժիններում պահանջվող տվյալները լրացվում են դիմողի կողմից:

 

I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`  

 
1-ին կետում`     

անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա՝ նրա անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

 
2-րդ կետում`  

անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.

 
3-րդ կետում`  

գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի և հեռախոսի համարները:

 

II բաժնում նշվում են եկամուտ վճարողի`  

 
1-ին կետում`  

անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

 
2-րդ կետում`  

 անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.

 
3-րդ կետում`  

գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:

 

III բաժնում նշվում են`  

 
1-ին սյունակում`  

պայմանագրի համարը և ամսաթիվը.

 
2-րդ սյունակում`  

վճարված եկամտի տեսակը (շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ և այլն).

 
3-րդ սյունակում`  

 եկամտի վճարման (փոխանցման) ամսաթիվը.

 
4-րդ սյունակում`  

վճարված եկամտի ամբողջ գումարը` մինչև հարկի պահումը (գանձումը)` այն արժույթով, որով այն վճարվել է դիմողին.

 
5-րդ սյունակում`  

4-րդ սյունակում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը.

 
6-րդ սյունակում`  

վճարված եկամտից փաստացի պահված (գանձված) հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով.

 
7-րդ սյունակում`  

համաձայնագրով եկամտի կոնկրետ տեսակի համար նախատեսված եկամտի ամբողջ գումարից (4-րդ սյունակ) պահման (գանձման) ենթակա հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով.

 
8-րդ սյունակում`  

վերադարձման ենթակա հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով:

 

IV բաժնում նշվում են`  

 
1-ին կետում`  

 այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվելու է գումարը.

 
2-րդ կետում`  

այն պետության անվանումը, որտեղ գտնվում է նշված բանկը.

 
3-րդ կետում`  

հաշվի համարը բանկում, որին փոխանցվելու է գումարը:

 

IV բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում), և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

V բաժինը լրացվում է համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որում այն նշում է պետության անվանումը, որի իմաստով ռեզիդենտ է հանդիսանում դիմողը: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկանքը: Սույն դիմումը լրացվում է հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

VI բաժինը լրացվում է հարկային տեսչության կողմից, որում նշվում է ուսումնասիրության արդյունքում հաշվարկված գումարը, որը ենթակա է վերադարձման, բայց ոչ ավելի, քան նշված է սերտիֆիկատ-դիմումի III բաժնի 8-րդ սյունակում: Բաժինն ամրագրվում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:

(հավելվածը խմբ. 21.07.11 N 1052-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան