ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1262-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու (այսուհետ՝ մոնիթորինգ) կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող կիսամյակային և տարեկան կտրվածքով ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.
3) կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է կազմակերպությունների պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, կազմակերպությունների մոնիթորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի և 2-րդ ենթակետով հաստատված մոնիթորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն.
2) մոնիթորինգի իրականացման ենթակա կազմակերպությունները պետք է ունենան՝
ա. գործարար ծրագրեր կոնկրետ ֆինանսատնտեսական ցուցանիշներով՝ եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով,
բ. առևտրային կազմակերպությունների կառավարումը պետք է իրականացվի կորպորատիվ կառավարման սկզբունքով.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ելնելով իրենց ենթակայությանը հանձնված առևտրային կազմակերպությունների գործունեության բնագավառի առանձնահատկություններից, հաստատում են կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար 3 ոչ ֆինանսական ցուցանիշ՝ տարեկան կտրվածքով և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն պահանջվող տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
4) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները՝
ա. մոնիթորինգի շրջանակներում NN 2 և 3 հավելվածներով հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում կիսամյակային և տարեկան կտրվածքով, ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը: Այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, և որոնց համար իրականացվել է աուդիտ, ներկայացնում են միայն տարեկան աուդիտի եզրակացությունը,
բ. կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը՝ համաձայն N 5 հավելվածի.
5) սկսած 2018 թվականի 2-րդ կիսամյակից առևտրային կազմակերպությունները մոնիթորինգի ցուցանիշները սահմանված ձևերին համապատասխան ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև 1-ին կիսամյակին հաջորդող երրորդ ամսվա ավարտը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը, իրականացված ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքները` կիսամյակային և տարեկան կտրվածքով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
7) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերին և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև մոնիթորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, ինչպես նաև սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո այդ կազմակերպությունների համար մոնիթորինգ չի իրականացվում.
8) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այն կազմակերպությունների վրա, որոնց մոտ հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը (բացառությամբ այն ակտիվների, որոնք չեն օգտագործվում կազմակերպության կողմից), և կամ հաշվետու տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.
9) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից սահմանված ժամկետում պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում ընդունվում է, որ տվյալ մարմնի ենթակայության առևտրային կազմակերպությունների մոնիթորինգ չի անցկացվել, որի մասին նշվում է ամփոփ տեղեկանքում:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:
4. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել հաշվետվությունների լրացման կարգի և ցուցանիշների հաշվարկման բանաձևերին վերաբերող մեթոդական ուղեցույց:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5 -ի N 1262-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված ընկերությունների) (այսուհետ` կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու (այսուհետ՝ մոնիթորինգ) իրականացման նպատակների, ընթացակարգերի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Մոնիթորինգի հիմնական նպատակներն են`
1) կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացումը.
2) կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների (գործարար ծրագրեր) կատարման ընթացքի գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը.
3) կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար:
3. Կազմակերպությունների մոնիթորինգը, պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` այդ մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ձևերին համապատասխան տեղեկություններ ստանալու միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները`
1) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ այն կազմակերպությունների ցանկերը, որոնց պետական բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են այդ մարմիններին.
2) փոփոխությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալներ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցվելուց և բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպություններին հանձնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
5. Մոնիթորինգի ենթակա կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված և նախատեսվող միջոցառումների առկայության դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը`
1) մոնիթորինգի արդյունքների վերլուծության հիման վրա ստացված ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների հետ, նպատակ ունենալով կառավարման արդյունավետության բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ կազմակերպությունը մասնավորեցման ծրագրում ներառելու, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կազմակերպությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, կազմակերպությունը վերակազմակերպելու համար, իսկ վերլուծության ընթացքում հետևյալ ցուցանիշներից՝
ա. հաշվետու տարում կազմակերպության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) բացասական մեծություն,
բ. հաշվետու տարում՝ դրան նախորդող տարվա համեմատությամբ կազմակերպության կուտակած վնասների տարեկան աճ՝ 50 տոկոսից ավելի չափով,
գ. որևէ մեկի առկայության դեպքում՝ կանոնադրական կապիտալի նվազեցման կամ կազմակերպության լուծարման համար.
2) կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում (կիսամյակային և տարեկան կտրվածքով) արձանագրելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից կարող է համապատասխան տեղեկատվություն պահանջել վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցների վերաբերյալ.
3) մոնիթորինգի գծով անհրաժեշտ մեթոդական օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին.
4) կազմակերպությունների մոնիթորինգի անցկացման ընթացքում համալիր վերլուծության իրականացման կամ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով համապատասխան կազմակերպության և (կամ) պետական կառավարման լիազոր մարմնի լիազոր ներկայացուցիչների հետ կարող են անցկացնել համատեղ քննարկումներ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5 -ի N 1262-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
(հաշվետու ժամանակաշրջան) |
NN |
Առև-տրային կազմա-կերպու-թյան անվա-նումը |
Պետա-կան մասնա-կցու-թյան չափը (տոկոս) |
Ընդա-մենը՝ ոչ ընթա-ցիկ ակ-տիվ-ներ |
Հիմ-նական միջոց-ներ |
Ընդա-մենը՝ ընթա-ցիկ ակտիվ-ներ |
Այդ թվում՝ |
Ընդա-մենը՝ սեփա-կան կա-պիտալ |
Այդ թվում՝ |
Ընդա-մենը՝ ոչ ըն-թացիկ պար-տա-վորու-թյուն-ներ |
Այդ թվում՝ |
Ընդա-մենը՝ |
Այդ թվում՝ |
Հաշվե-կշիռ |
Արտա-դրանքի, ապ-րանք-ների, աշխա-տող-ների, ծառա-յու-թյուն-ների իրա-ցումից հա-սույթ |
Զուտ շահույթ (վնաս)՝ շահու-թա-հարկի գծով ծախսի նվա-զեցումից հետո |
Աշխա-տող-ների միջին ցուցա-կային թիվը |
Ընդա-մենը՝ եկա-մուտ-ներ |
Ընդա-մենը՝ հիմ-նական գործու-նեու-թյունից եկա-մուտ-ներ |
Ընդա-մենը՝ ծախ-սեր |
Ընդա-մենը՝ հիմ-նական գործու-նեու-թյունից ծախ-սեր | ||||||
Դեբի-տորա-կան պարտ-քեր՝ վա-ճառքի գծով |
Դրա-մական միջոց-ներ և դրանց համ-արժեք-ները |
Կան-ոնա-դրա-կան (բաժ-նեհա-վաք) կապի-տալի զուտ գու-մար |
Կու-տակ-ված շա-հույթ (վնաս) |
Պահուս-տային կապի-տալ |
Երկա-րա-ժամ-կետ բան-կային վար-կեր և փոխա-ռու-թյուն-ներ |
Ակտիվ-ներին վերա-բերվող շնորհ-ներ |
Կրե-դիտո-րական պարտ-քեր՝ գնում-ների գծով |
Կար-ճաժամ-կետ կրեդի-տորա-կան պատքեր բյու-ջեին |
Կարճա-ժամ-կետ կրեդի-տորա-կան պարտ-քեր աշխա-տա-վարձի և աշխա-տող-ների այլ կարճա-ժամ-կետ հատկա-ցում-ների գծով | |||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
1. |
||||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||||
_______________________________________ (կազմող ստորաբաժանման անվանումը) |
||
Ղեկավար _______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________ (ստորագրությունը) |
___________________ (հեռախոսահամարը) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
պետական կառավարման մարմնի անվանումը
----------------------------------------------------------
ընկերության անվանումը
-------------------------------------------------------------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների
Հաշվետու ժամանակաշրջան՝ հունվար - ..................../20...թ. |
(հազ. դրամ) |
NN |
Ցուցանիշի անվանումը |
Հաշվեգրված* |
1 |
2 |
3 |
I |
Ընդամենը՝ եկամուտներ |
|
1. |
Ընդամենը հիմնական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթ), այդ թվում` |
|
1.1. . |
իրացված արտադրանքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանումը |
|
1.2. . |
------------------------------------------- |
|
1.3. |
այլ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթ |
|
2. |
Ընդամենը՝ այլ գործունեությունից եկամուտներ, այդ թվում՝ |
|
2.1. |
Վարձակալությունից |
|
2.2. |
Ակտիվների օտարումից |
|
2.3. |
Շահաբաժիններ |
|
2.4. |
----------------------------------------- |
|
2.5 |
----------------------------------------- |
|
3. |
Ընդամենը՝ այլ եկամուտներ, այդ թվում ** |
|
3.1. |
Փոխարժեքային տարբերությունից |
|
3.2. |
Կրեդիտորական պարտքերի դուրսգրումից |
|
3.3. |
Ակտիվների վերագնահատումից |
|
3.4. |
----------------------------------------- |
|
3.5. |
----------------------------------------- |
|
II |
Ընդամենը՝ ծախսեր |
|
1. |
Ընդամենը՝ հիմնական գործունեությանը վերաբերող ծախսեր, այդ թվում՝ |
|
1.1. |
Հումք, նյութեր, արագամաշ առարկաներ |
|
1.2. |
Էլեկտրաէներգիա |
|
1.3. |
Աշխատավարձ |
|
1.4. |
Մաշվածություն |
|
1.5. |
----------------------------------------- |
|
1.6. |
----------------------------------------- |
|
2. |
Ընդամենը՝ այլ գործունեությանը վերաբերող ծախսեր, այդ թվում՝ |
|
2.1. |
Էլեկտրաէներգիա |
|
2.2. |
Աշխատավարձ |
|
2.3. |
Մաշվածություն |
|
2.4. |
Այլ ծախսեր, այդ թվում՝ |
|
ա) |
գործուղման |
|
բ) |
ներկայացուցչական |
|
գ) |
տոկոսավճարներ |
|
դ) |
---------------------------- |
|
ե) |
---------------------------- |
|
3. |
Ընդամենը՝ այլ ծախսեր** այդ թվում` |
|
3.1. |
Փոխարժեքային տարբերությունից |
|
3.2. |
Դեբիտորական պարտքերի դուրսգրումից |
|
3.3. |
Ակտիվների վերագնահատումից |
|
3.4. |
---------------------------- |
|
3.5. |
---------------------------- |
|
III |
Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը |
|
IV |
Զուտ շահույթ (վնաս) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո |
* Նշել այն գումարները, որոնք համաձայն ՀՀ օրենսդրությամբ ձևակերպվել են որպես հասույթ կամ ծախս:
** Նշվում են այն եկամտային կամ ծախսային հոդվածները, որոնք չեն առաջացնում կամ չեն ակնկալում փաստացի ֆինանսական հոսքեր:
Տնօրեն |
________________ | ___________________________ | ||||||||||||||||||
/ստորագրությունը/ |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|||||||||||||||||||
Գլխ. հաշվապահ |
________________ | ___________________________ |
Կազմման ամսաթիվը |
_____ | _______ | ______ | ||||||||||||||
/ստորագրությունը/ |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|||||||||||||||||||
Հեռախոսահամարը |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված ընկերությունների) (այսուհետ` կազմակերպություններ) գործունեության արդյունավետության որոշման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Գործունեության արդյունավետության որոշման հիմնական նպատակն է՝
1) կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացումը.
2) կազմակերպությունների գործունեության բնագավառում առավել արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը:
3. Կազմակերպությունների արդյունավետությունը որոշվում է դրանց գործունեության տարեկան ցուցանիշների՝ հիմնական և լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների և ոչ ֆինանսական ցուցանիշների հիման վրա՝
1) շահույթի մեծությունը հիմնական գործունեությունից.
2) շահութաբերության ցուցանիշը, ընդ որում, շահութաբերության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրացումից հասույթի.
3) իրացումից հասույթը.
4) աշխատանքի արտադրողականությունը, որն իրենից ներկայացնում է իրացումից հասույթի և աշխատողների տարեկան միջին ցուցակային թվի հարաբերությունը.
5) ընթացիկ իրացվելիության ցուցանիշը, որը հաշվարկվում է ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների հարաբերակցությամբ.
6) պարտքի գործակից, որը հաշվարկվում է ընդամենը պարտավորությունների և ընդամենն ակտիվների հարաբերակցությամբ:
4. Սահմանել որ՝
1) պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իրենց ենթակայության կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար, ելնելով դրանց գործունեության բնագավառի առանձնահատկություններից, սահմանում են ոչ ֆինանսական 3 ցուցանիշներ (օրինակ՝ էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրական էներգիայի արտադրություն (կՎտ/ժ), էլեկտրական էներգիայի առաքում (կՎտ/ժ), առողջապահական կազմակերպությունների համար՝ հիվանդությունների բուժման ցուցանիշներ, մասնագետների մահճակալի զբաղվածություն, հիվանդանոցային մահաբերություն, բուժանձնակազմի վերապատրաստում և որակավորման բարձրացում, քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ մատուցված ծառայությունների քանակ, տեխնիկական համակարգերի շեղումների քանակ և այլն).
2) կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար սահմանվում է շահութաբերության ուղղորդիչ շեմ, որն իրենից ներկայացնում է պետական կարճաժամկետ փոխառությունների միջին տոկոսային մեծությունը, անհրաժեշտության դեպքում ելնելով կազմակերպությունների ճյուղային առանձնահատկությունից, իրականացվող սոցիալական, ռազմավարական դրդապատճառներից կարող է սահմանվել շահութաբերության այլ շեմ.
3) պետական կառավարման մարմիններն ուղղորդիչ շահութաբերության մակարդակից ցածր շահութաբերության մակարդակ ունեցող կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար, յուրաքանչյուր տարի, ելնելով իրենց գործունեության առանձնահատկությունից, սահմանում են իրենց ենթակայության կազմակերպությունների շահութաբերության նվազագույն սահմանային շեմ, նպատակ ունենալով առաջիկա տարիներին հասնելու ուղղորդիչ սահմանային շեմին:
5. Կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշներ ընդունվում են շահույթի ծավալը և շահութաբերությունը:
6. Կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես լրացուցիչ ցուցանիշներ ընդունվում են՝
1) իրացումից հասույթը.
2) աշխատանքի արտադրողականությունը.
3) ընթացիկ իրացվելիության ցուցանիշը.
4) պարտքի գործակիցը:
7. Կազմակերպությունների արդյունավետության գնահատումը կատարվում է ելնելով ուղղորդիչ շահութաբերության մակարդակից, հիմնական ու լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների և ոչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայից՝ N 1 աղյուսակում նշված գնահատման սանդղակին համապատասխան:
Աղյուսակ N 1
ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՐԴԻՉ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԾ Է |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ |
այո |
Այո |
դրական |
այո |
Ոչ |
բավարար |
ոչ |
Այո |
պայմանական բավարար |
ոչ |
Ոչ |
անբավարար |
8. Ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ գնահատականում ներառվում են այն ցուցանիշներին համապատասխանող տեսակարար կշիռները, որոնց գծով կազմակերպությունը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ ունեցել է դրական տեղաշարժ: Ցուցանիշների տեսակարար կշիռները ներկայացվում են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
NN |
Ցուցանիշի անվանումը |
Տեսակարար կշիռը (%) |
1. |
Շահույթ |
30 |
2. |
Հասույթ |
20 |
3. |
Ընթացիկ իրացվելիության գործակից |
20 |
4. |
Պարտքի գործակից* |
10 |
5. |
Աշխատանքի արտադրողականություն |
5 |
6. |
ՊԿՄ-ի առաջարկած ցուցանիշներ** |
15 |
Ընդամենը |
100 |
* Այս ցուցանիշի գծով տեղաշարժը դրական է, եթե նախորդ տարվա համեմատությամբ հաշվետու տարվա ցուցանիշը նվազել է:
** Տեսակարար կշիռը բաշխվում է ՊԿՄ-ի առաջարկած ցուցանիշների միջև ՊԿՄ-ի առաջարկած համապատասխան տեսակարար կշիռներով:
- Մնացած ցուցանիշների համար դրական տեղաշարժի դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 5 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
NN |
Կազմակեր-պության անվանումը |
Իրացումից հասույթը |
Աշխատանքի արտադրողականությունը |
Ընթացիկ իրացվե-լիության ցուցանիշը |
Պարտքի գործակիցը |
1. |
|||||
2. |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |