Գլխավոր տեղեկություն
Համար
N 1113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1113-Ա

 

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 7-րդ մասին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 94 հասցեում գտնվող՝ 956.33 քառ. մետր շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 1741557) 4915.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 68 հասցեում գտնվող՝ 1554.14 քառ. մետր շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2646623) 3245.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ՝ գույք), վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

2) սահմանված կարգով ապահովել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 68 հասցեում գտնվող՝ 1554.14 քառ. մետր շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2646623) 3245.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 94 հասցեում գտնվող՝ 956.33 քառ. մետր շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 1741557) 4915.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրության փոփոխության հետ կապված ծախսերը կատարել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 13

Երևան