Գլխավոր տեղեկություն
Համար
N 983-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2017 թվականի N 983-Ա

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ՀԽՍՀ դատախազ, ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահ, ՀԽՍՀ արդարադատության նախարար, Հայաստանի Հանրապետության առաջին գլխավոր դատախազ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
սեպտեմբերի 5-ի N 983-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)

Ա. Հարությունյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ

Գերաշնորհ Տ.Հովնան
եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)

Ս. Օհանյան

- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական
պալատի դատավոր (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան

 - Ա. Գևորգյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան