Basic information
Number
N 388-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.04.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.511
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.03.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.04.2004
Effective date
24.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2878 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2875.6 հեկտարը, որից` 114 հեկտար վարելահող, 32 հեկտար բազմամյա տնկարկ, 18 հեկտար խոտհարք, 394.6 հեկտար արոտ, 2317 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 12.6 հեկտար վարելահող` աճուրդով օտարելու համար.

բ) 1.92 հեկտարը, որից` 1.9 հեկտար արոտ, 0.02 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

գ) 0.5 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` մարզահրապարակ կառուցելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 388-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

   

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկներ խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 12.6 12.6        
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.92       1.9 0.02
Հ 1.92       1.9 0.02
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա            
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
  Ջրային հողեր Ջ            
  Հատուկ պահպանվող տարածքներ Պ 0.5       0.5  
  Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
   Ընդամենը   15.02 12.6     2.4 0.02