ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 774-Ն
ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) 2011-2012 ուսումնական տարվանից սույն որոշմամբ հաստատված ավագ դպրոցներում առաջին դասարաններ սովորողների ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ ավագ դպրոցներում.
2) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 N 204-Ն)
2.1) Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում հանրակրթական ուսուցումը կազմակերպվում է 1-12-րդ դասարաններում.
3) 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների ընթացքում սույն որոշմամբ հաստատված հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում:
(2-րդ կետը փոփ. 02.02.12 N 204-Ն, լրաց. 10.05.12 N 628-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 67-րդ կետում «հիմնական» բառը փոխարինել «ավագ» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը`
1) Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ ապահովել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2012-2013 ուսումնական տարվա ավարտին հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետում հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 774-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ
Երևան քաղաք
Նորք-Մարաշ վարչական շրջան
1. Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոց
2. Երևանի Ա. Արմենակյանի անվան N 26 հիմնական դպրոց
3. Երևանի Գ. Աթարբեկյանի անվան N 61 հիմնական դպրոց
4. Երևանի N 157 հիմնական դպրոց
Կենտրոն վարչական շրջան
5. Երևանի N 2 ավագ դպրոց
Աջափնյակ վարչական շրջան
6. Երևանի N 111 հիմնական դպրոց
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ
Գորիսի տարածաշրջան
7. Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ
8. Գյումրու N 1 ավագ դպրոց
9. Գյումրու N 2 ավագ դպրոց
10. Գյումրու N 26 ավագ դպրոց
11. Գյումրու N 37 ավագ դպրոց
12. Գյումրու N 6 հիմնական դպրոց
13. Գյումրու N 7 հիմնական դպրոց
14. Գյումրու N 10 հիմնական դպրոց
15. Գյումրու N 11 հիմնական դպրոց
16. Գյումրու N 15 հիմնական դպրոց
17. (կետն ուժը կորցրել է 19.11.15 N 1354-Ն)
18. Գյումրու N 19 հիմնական դպրոց
19. Գյումրու N 20 հիմնական դպրոց
20. Գյումրու N 21 հիմնական դպրոց
21. (կետն ուժը կորցրել է 24.08.17 N 1031-Ն)
22. Գյումրու N 29 հիմնական դպրոց
23. Գյումրու N 30 հիմնական դպրոց
24. Գյումրու N 32 հիմնական դպրոց
25. Գյումրու N 40 հիմնական դպրոց
26. Գյումրու N 41 հիմնական դպրոց
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ
Վանաձորի տարածաշրջան
27. Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան N 13 ավագ դպրոց
28. Վանաձորի Խ. Աբովյանի անվան N 9 հիմնական դպրոց
29. Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց
30. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոց
31. Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան N 25 հիմնական դպրոց
Ստեփանավանի տարածաշրջան
32. Ստեփանավանի ավագ դպրոց
33. Ստեփանավանի N 1 հիմնական դպրոց
34. Ստեփանավանի N 2 հիմնական դպրոց
35. Ստեփանավանի N 3 հիմնական դպրոց
Ալավերդու տարածաշրջան
36. Ալավերդու Ս. Շահումյանի անվան N 5 ավագ դպրոց
37. Ալավերդու Սայաթ-Նովայի անվան N 8 ավագ դպրոց
38. Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան N 1 հիմնական դպրոց
39. Ալավերդու Հ. Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոց
40. Ալավերդու Ա. Միկոյանի անվան N 4 հիմնական դպրոց
41. Ալավերդու N 12 հիմնական դպրոց
Սպիտակի տարածաշրջան
42. Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոց
43. Սպիտակի Ա. Մյասնիկյանի անվան N 1 հիմնական դպրոց
44. Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N 2 հիմնական դպրոց
45. Սպիտակի Վարդանանց N 4 հիմնական դպրոց
46. Սպիտակի N 3 հիմնական դպրոց
Տաշիրի տարածաշրջան
47. Տաշիրի ավագ դպրոց
48. Տաշիրի N 1 հիմնական դպրոց
49. Տաշիրի N 2 հիմնական դպրոց
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ
Արտաշատի տարածաշրջան
50. Արտաշատի ավագ դպրոց
51. Արտաշատի N 1 հիմնական դպրոց
52. Արտաշատի N 2 հիմնական դպրոց
53. Արտաշատի N 3 հիմնական դպրոց
54. Արտաշատի N 4 հիմնական դպրոց
55. Արտաշատի N 5 հիմնական դպրոց
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ
Մարտունու տարածաշրջան
56. Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց
57. Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոց
58. Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոց
59. Աբովյանի կրթահամալիր
(հավելվածը փոփ., լրաց. 16.02.12 N 155-Ն, 02.02.12 N 204-Ն, փոփ. 10.05.12 N 628-Ն, 19.11.15 N 1354-Ն, 24.08.17 N 1031-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2024, N 1128-Ն | 20.07.2024, N 774-Ն | |
24.08.2017, N 1031-Ն | 14.09.2017, N 774-Ն | |
19.11.2015, N 1354-Ն | 03.12.2015, N 774-Ն | |
10.05.2012, N 628-Ն | 31.05.2012, N 774-Ն | |
02.02.2012, N 204-Ն | 08.03.2012, N 774-Ն | |
16.02.2012, N 155-Ն | 01.03.2012, N 774-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|